Լուրեր | 2025/09/09 07:25
Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ․ ԱԳՆ
Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ,- այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների՝ Երևան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:

