Լուրեր | 2025/09/03 06:45
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2025 թվականի օգոստոսի 27-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն): Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենի...
