Լուրեր | 2025/11/14 07:50
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Տերյան - Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Տերյան - Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

