ABNews

Լուրեր

Nissan Tiida-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. կա 4 զոհ, 1 վիրավոր

Լուրեր | 2026/09/16 17:07

Nissan Tiida-ն Չարենցավանի տարածքում բախվել է ծառերին. կա 4 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին ու հայտնվել ծառերի մեջ, հաղորդում է Shamshyan.com–ը։Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ն...

Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԱՄՀ առաքելության այցի բացման հանդիպումը

Լուրեր | 2026/09/16 17:06

Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԱՄՀ առաքելության այցի բացման հանդիպումը

Սեպտեմբերի 16-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը, Հովհաննես Խաչատրյանը։Քննարկվել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարներն ու հիմնական ռիսկերը, դ...

Սեպտեմբերի 16-ի գիշերը Խանջյան փողոցի որոշ հատվածներում կայանումն արգելվելու է

Լուրեր | 2026/09/16 16:27

Սեպտեմբերի 16-ի գիշերը Խանջյան փողոցի որոշ հատվածներում կայանումն արգելվելու է

Ինչ է տեղի ունեցել․ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 07:00-ն, վարորդներին խնդրում են մեքենաներ չկայանել նշված փողոցում։Ինչու է դա կարևոր․ Սահմանափակումն անհրաժեշտ է փողոցի վերանորոգման գործընթացն անխափան և արդյունավետ իրականացնելու համար։Ասֆալտապատման և սահմանափակման հա...

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել

Լուրեր | 2026/09/16 15:49

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները ֆիքսել են գայլերի:«Գայլերը մոնոգամ կենդանիներ են: Գայլի էգը կոչվում է ճույռ։ Գայլերը կարևոր դեր ունեն բնության էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման գործում»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։

Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն ավելացել են

Լուրեր | 2026/09/16 15:46

Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն ավելացել են

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է հարկ վճարողների մոտ ձևավորված` վերադարձման ենթակա դեբետային գումարների ժամանակին վերադարձը և շարունակում է հետևողական աշխատանքները գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Ավելացված արժեքի հարկի հաշվարկների ներկայացման արդյունքում որոշ դեպքերում հարկ վճարողի մոտ կարող է ձևավորվել վերադարձման ենթակա գումար, որն օրենքով սահմանված կարգով կարող է վեր...

ԵՄ-ն մինչև 12 միլիարդ եվրո կներգրավի «Միջին միջանցք»-ի զարգացման համար

Լուրեր | 2026/09/16 13:53

ԵՄ-ն մինչև 12 միլիարդ եվրո կներգրավի «Միջին միջանցք»-ի զարգացման համար

Ինչ է տեղի ունեցել․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, սեպտեմբերի 16-ին հանդես գալով ԵՄ վիճակի մասին ամենամյա ուղերձով, հայտարարել է փոխկապակցվածության զարգացման նոր միջազգային նախագծի մասին։Ինչու է դա կարևոր․ Ծրագիրը նպատակ ունի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ուղղակիորեն կապել եվրոպական շուկային, դիվերսիֆիկացնել առևտրային երթուղիներն ու էապես կրճատել բեռնափոխադրումներ...

ՍԴ-ն TRIPP-ի համաձայնագիրը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող

Լուրեր | 2026/09/16 13:37

ՍԴ-ն TRIPP-ի համաձայնագիրը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող

Ինչ է տեղի ունեցել․ Հայաստանի Սահմանադրական դատարանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները ճանաչել է Մայր օրենքին համապատասխանող։Ինչու է դա կարևոր․ ՍԴ-ի որոշումը բացում է ճանապարհը փաստաթուղթը ՀՀ Ազգային ժողով ուղարկելու և վավերացնելու համար, ինչը վերջնական կանաչ լույս կվառի նախագծի գործնական իրականացման համար։Գործ...

Հանգիստը Հայաստանում թանկանում է․ հյուրանոցների գներն աճել են 12%-ով

Լուրեր | 2026/09/16 12:47

Հանգիստը Հայաստանում թանկանում է․ հյուրանոցների գներն աճել են 12%-ով

2026թ․ ամռանը Հայաստանի հյուրանոցներում մեկ գիշերվա միջին արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով՝ հասնելով 9,7 հազար ռուբլու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Яндекс Путешествия» ծառայության վերլուծական տվյալներին։Ինչու է դա կարևոր․ Հայաստանը հայտնվել է ռուսաստանցիների համար առանց վիզայի այն ուղղությունների թոփ-3-ում, որտեղ ամռանը կացության արժեքն ամենանշատն է աճել։ Ռուսաստան...

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)

Լուրեր | 2026/09/16 12:28

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում  Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտվել են բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանների և ավտոկայանատեղիների գնմա...

Հայաստանը ներառվել է ֆոն դեր Լայենի հանձնաժողովի աշխատանքի երկրորդ տարվա ամփոփիչ զեկույցում

Լուրեր | 2026/09/16 12:07

Հայաստանը ներառվել է ֆոն դեր Լայենի հանձնաժողովի աշխատանքի երկրորդ տարվա ամփոփիչ զեկույցում

Ինչ է տեղի ունեցել․ Սեպտեմբերի 16-ին Ստրասբուրգում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հանդես կգա Եվրոպական միության իրավիճակի մասին իր ամենամյա ուղերձով։ Սա նրա երկրորդ ելույթն է ընթացիկ հնգամյա մանդատի շրջանակում։Ինչու է դա կարևոր․ Ելույթին ընդառաջ Եվրահանձնաժողովը հրապարակել է 88 էջանոց զեկույց («Եվրոպական միության վիճակի մասին 2026․ Խոստումից դեպի առաջընթաց»), որ...

Կրիպտոծառայություններ մատուցողների համար պարտադիր լիցենզավորման վերջնաժամկետ է սահմանվել

Լուրեր | 2026/09/16 11:16

Կրիպտոծառայություններ մատուցողների համար պարտադիր լիցենզավորման վերջնաժամկետ է սահմանվել

Ինչ է տեղի ունեցել․ ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ՝ հիշեցնելով, որ այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (2025թ. հուլիսի 4) դրությամբ մատուցել են կրիպտոծառայություններ, պետք է անցնեն պարտադիր գրանցում և լիցենզավորում ԿԲ-ի կողմից։Ինչու է դա կարևոր․ 2027 թվականի հունվարի 31-ից հետո առանց համապատասխան գրանցման և...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/09/16 10:57

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ է տեղի ունեցել․ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-18-ի կեսօրից հետո, ինչպես նաև 19-ի և 20-ի գիշերը ու կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ արևմտյան (2-5 մ/վ), ամպրոպի ընթացքում հնարավոր է ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ինչու է դա կարևոր․ Սեպտեմբերի 18-ի և 19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով (սեպտեմբերի 16-17-ին...

Սեպտեմբերի 15-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/09/15 20:20

Սեպտեմբերի 15-ի կարևոր լուրերը

1. Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքըՍեպտեմբերի 15-ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%:Հարակից տոկոսադրույքներ. Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցներինը՝ 5.25%:2. Սահմանադրական դատարանը քննում է TRIPP համաձայնագիրըՍահմանադրական դատարանը գրավոր ընթացակար...

Սեպտեմբերի 15-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/09/15 19:19

Սեպտեմբերի 15-ի բիզնես լուրերը

Տեղական լուրերՀայկական բրենդիի համտեսի երեկո ՎաշինգտոնումԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Նեդս» ակումբում կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո՝ նվիրված դրա պատմությանն ու արտադրությանը: Ամերիկյան քաղաքական, դիվանագիտական և գործարար շրջանակների հետ քննարկվել են հայկական բրենդիի արտահանման նոր շուկաների ներուժը:Շահումով խաղերի լիցենզավորման նոր պահանջներՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2027 թ. փետրվարի 8-ից...

Օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ

Լուրեր | 2026/09/15 18:16

Օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ

Ինչ է տեղի ունեցել․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ։Ինչու է դա կարևոր․ 2026 թվականի առաջին ութ ամիսներին (հունվար-օգոստոս) Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թիվը հասել է շուրջ 1,467,333-ի։ Ներհոսքի հիմնական աղբյուրը շարունակում են մնալ հարևան և տարածաշրջանային երկրները։Թվերի հետևում (Թոփ 3 երկրները)․Ռուսաստա...