Լուրեր | 2026/06/02 11:59
Հայտնաբերվել է զինծառայողի դի. հանգամանքները պարզվում են
Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

