Լուրեր | 2026/09/29 14:18
ՊԵԿ ներքին աուդիտի կոմիտեի նիստում քննարկվել է ներքին աուդիտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը՝ ՊԵԿ ներքին աուդիտի բարեփոխումների ծրագրի շրջանակում մշակված ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով։ Ներքին աուդիտի բարեփոխումների ծրագիրն իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ։ Նիստին մասնակցել են Կոմիտեի անդամները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժան...

