Լուրեր | 2022/09/01 06:35
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի կիսամյակային արդյունքը
Հայաստանի բանկերի միությունը ամփոփել է բանկային համակարգի 2022թ առաջին կիսամյակի ցուցանիշները: Դրանք վկայում են, որ այս ամիսներին ընդհանուր ավանդներն ավելացել են մոտ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար: Առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են մոտ 17 մլրդ դրամով...

