ABNews

Լուրեր

2002 թվականից ի վեր առաջին անգամ դոլարը բարձրացել է եվրոյի նկատմամբ

Լուրեր | 2022/07/14 06:31

2002 թվականից ի վեր առաջին անգամ դոլարը բարձրացել է եվրոյի նկատմամբ

2002 թվականից ի վեր առաջին անգամ դոլարը եվրոյից թանկացել է: Եվրոպական արժույթի փոխարժեքը ամերիկյանի նկատմամբ իջնում էր մինչև 1,0026 դոլար, իսկ րոպեներ առաջ այդ ցուցանիշը 2002 թվականից ի վեր առաջին անգամ հասել էր 0,9999 դոլարի։ Միաժամանակ, իենի նկատմամբ ամերիկյան արժույթի փոխարժեքը 136,86 իենից հասել է 137,55 իենի։

Բիլ Գեյթսը իր ամբողջ կարողությունը կտրամադրվի բարեգործությանը

Լուրեր | 2022/07/14 06:31

Բիլ Գեյթսը իր ամբողջ կարողությունը կտրամադրվի բարեգործությանը

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Twitter-ում հայտնել է, որ ապագայում մտադիր է իր գրեթե ամբողջ կարողությունը նվիրել Bill & Melinda Gates Foundation-ին, որը հիմնել է նախկին կնոջ`Մելինդայի հետ: ՙԵս կիջնեմ ներքեւ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում եւ ի վերջո դուրս կգամ դրանից՚,- գրել է նա: Forbes-ի վարկանիշի համաձայն`Գեյթսն այժմ չորրորդ տեղում է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում` $122...

Փաշինյան-էրդողան հեռախոսազրույց

Լուրեր | 2022/07/14 06:08

Փաշինյան-էրդողան հեռախոսազրույց

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում այս շաբաթ կայացավ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը: Ընդհանուր առմամբ, հարաբերությունները կարգավորել փորձող երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցի համար վատ առիթ չի, բայց այն որոշակի ֆոնային ազդեցություն կարող է ունենալ իսլամական մյուս երկրների հետ հարաբերություններում՝ խոսքն առաջին հերթին բարե...

Դրամի փոխարժեքն այս պահին

Լուրեր | 2022/07/14 03:45

Դրամի փոխարժեքն այս պահին

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 410.00 դրամ (+1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 415.00 դրամ (+1.00 դր.): Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 410.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 418.00 դրամ (+1.00 դր.): Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 6.91 դրամ (+0.17 դր.), իսկ վաճառքի ամենա...

Առքուվաճառքի առցանց հարթակների գործածմամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են

Լուրեր | 2022/07/13 09:17

Առքուվաճառքի առցանց հարթակների գործածմամբ խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են

Կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: Այս տարվա  1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել է նման 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքում հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամնեը 2-...

Հայաստանում արտադրվել է 7,611.3 հազար լիտր կոնյակ

Լուրեր | 2022/07/13 08:31

Հայաստանում արտադրվել է 7,611.3 հազար լիտր կոնյակ

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալի համաձայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,611.3 հազար լիտր կոնյակ: Հիշեցնենք, որ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով: 2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019 եվ 2018 թվկաններին արտադրությունն աճել էհամապատասխանաբ...

Կիվին դառնում է Տավուշի բրենդը. 6 հա այգի է տնկվել

Լուրեր | 2022/07/13 08:15

Կիվին դառնում է Տավուշի բրենդը. 6 հա այգի է տնկվել

Տավուշի մարզում տարեց տարի կիվիի, թզի, արքայանարինջի այգիներն ընդարձակվում են, ավելացել է նաև արտահանումը: Օրինակ Աչաջուր գյուղում հիմնված է կիվիի մոտ 6 հա այգի:  Տավուշի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը գյուղատնտեսական տարին մարզում բարեբեր  է գնահատել, սակայն կարկուտի, երաշտի դեպքում մարզում գյուղխնդիրները չեն բացառվում Ըստ Վաղարշակ Սուքոյանի տվյալների 2011-12թթ տ...

Ներկայացվել է Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում ծրագիրը

Լուրեր | 2022/07/13 07:48

Ներկայացվել է Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում ծրագիրը

Արարատի մարզում բնակիչների հետ  հանդիպմանը ներկայացվել է Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը: Պատասխանատուները ներկայացրել են, որ ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի,  անասնահամաճարակային պարտադիրմիջոցառումների , կենդա...

Վերջին 30 տարում առաջին անգամ  անցկացվել է տրոլեյբուսի նոր գիծ

Լուրեր | 2022/07/13 07:10

Վերջին 30 տարում առաջին անգամ անցկացվել է տրոլեյբուսի նոր գիծ

Մայրաքաղաքում վերջին 30 տարում առաջինանգամ անցկացվել է Տրոլեյբուսի նոր գիծ, երկարացվել է գործող երկրորդ երթուղին: Ըստ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գիծը երկու հարց է լուծում նախ՝Չարբախի ավելի շատ բնակչություն կկարողանա օգտվել համեմատաբար էժան ու չծանրաբեռնված տրանսպորտից, և երկրորդ՝ տրոլեյբուսն այլևս վերջին կանգառում պտտվելիս երթևեկության համար խնդիր-վթ...

Լարսում ավելացվել է անցակետի թողունակությունը

Լուրեր | 2022/07/13 06:56

Լարսում ավելացվել է անցակետի թողունակությունը

Վերին Լարսում Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ բացվել է երթեւեկության 12 լրացուցիչ գոտի՝ մարդատար ավտոմեքենաների համար: Սա հնարավորություն է տվել ավելացնել անցակետի թողունակությունը եւ տասն անգամ կրճատել դրանից առաջ խցանումները։ Երկուշաբթի երեկոյան 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։ Հուլիսի 6-ին մաքսավորները հայտնել են, որ 1500 մեքենա է սպասում Վրաստան մտնելու համար։  

Հունիսին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

Լուրեր | 2022/07/13 06:51

Հունիսին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ոչպարենային ապրանքների շուկայում արձանագրվելէ 7.5%, իսկ 2022թ. մայիսի համեմատ`0.7% գնաճ: Վիճակագրական կոմիտեն հաղորդում է, որ այս տարվա հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.5-1.3% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հրազդանում:  Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով: Ըստ վիճակագրական կոմիտեի...

Հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.1%-ով

Լուրեր | 2022/07/13 06:37

Հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.1%-ով

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալի համաձայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,745.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալն աճել է 13.1%-ով։ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 62.9%-ով, ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.0%-ով: ՀԱԷԿ արտադրությունն էլ  նվազել է 13.2%-ով: Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 61.5%-ով:

Հայաստանում 2023 թվականին կենսաթոշակը կբարձրանա մինչև 6 հազար դրամով

Լուրեր | 2022/07/13 06:29

Հայաստանում 2023 թվականին կենսաթոշակը կբարձրանա մինչև 6 հազար դրամով

Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի, նպաստի և նվազագույն աշխատավարձի բարձրացում:Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականին մեր երկրում կենսաթոշակը կբարձրանա մինչև 6 հազար դրամով: Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:  

Քննարկվել են ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման հարցեր

Լուրեր | 2022/07/13 06:14

Քննարկվել են ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռոսատոմ կորպորացիայի գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի հետագա շահագործմանը վերաբերող հարցեր, նաև Հայաստանում նորատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորությունն ու ատոմային էներգետիկայի զարգացումը: Ալեքսեյ Լիխաչովը նշել, որ Ռոսատոմ կորպորացիան շահագրգիռ է առաջիկա տարիներին ևս արդյունավետ գործակցել Հայաստանի կառավարության հետ:

Շրի Լանկայի վարչապետը ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարել

Լուրեր | 2022/07/13 04:32

Շրի Լանկայի վարչապետը ամբողջ երկրում արտակարգ դրություն է հայտարարել

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն արտակարգ դրություն է հայտարարել ամբողջ երկրում։ Արևմտյան նահանգում, որտեղ գտնվում է Կոլոմբոն ՝ կղզու ամենամեծ քաղաքը, պարետային ժամ է սահմանվել։ Վարչապետը նաև կարգադրել է ուժայիններին բերման ենթարկել բոլոր նրանց, ովքեր անկարգություններ են հրահրում։ Ապրիլից Շրի Լանկայում շարունակվում են բողոքի ցույցերը ՝ ընդդեմ քաղաքացիների վատթարացող կենսապայմանների։ Երկիրը...