ABNews

Լուրեր

Wildberries-ը կգործարկի կեղծիքներից պաշտպանվելու ծառայություն

Լուրեր | 2022/08/08 04:41

Wildberries-ը կգործարկի կեղծիքներից պաշտպանվելու ծառայություն

Wildberries-ը հայտարարեց թվային արբիտրաժի նոր ծառայության գործարկման մասին, որը կպաշտպանի հեղինակային իրավունքի սեփականատերերին և գնորդներին հնարավոր կեղծիքից: Այն կիրականացվի մինչև օգոստոսի վերջ,- հայտնում է РИА Новости-ն ՝ շուկայի մամուլի ծառայությանը հղումով։ «Օնլայն հարթակը ավարտում է Digital Arbitrage ծառայության զարգացումը, որը կպաշտպանի հեղինակային իրավունքի սեփականատերերին այլ վաճառողների...

Siemens Energy-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Լուրեր | 2022/08/08 04:35

Siemens Energy-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Siemens Energy-ն կդադարեցնի գործունեությունը Ռուսաստանում,- գրում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով ընկերության երրորդ եռամսյակի հաշվետվությունը։ Ընկերությունը սկսել է երկրում բիզնեսի վերակազմավորման գործընթաց, որը նախատեսում է ավարտել մինչև 2022 թվականի վերջ: Siemens-ն ընդգծել է, որ ԵՄ պատժամիջոցները հուլիսի 10-ից հետո սկսել են էական ազդեցություն ունենալ Ռուսաստանում նրա բիզնես գործունեության վրա, ուս...

Դրամի փոխարժեքն այս պահին

Լուրեր | 2022/08/08 04:26

Դրամի փոխարժեքն այս պահին

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք ՝ 408.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք ՝ 410.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք ՝ 417.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք ՝ 6.55 դրամ (+0.00 դ...

Գերմանիան փնտրում է առանց ռուսական գազի ձմեռն անցկացնելու ուղիներ․ Handelsblatt

Լուրեր | 2022/08/06 07:05

Գերմանիան փնտրում է առանց ռուսական գազի ձմեռն անցկացնելու ուղիներ․ Handelsblatt

Գերմանիան ձմռանը կարող է հրաժարվել ռուսական գազից ՝ պայմանով, որ խնայի 210 տերավատ/ժ էլեկտրաէներգիա,- գրում է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացրել են գերմանացի տնտեսագետ Ռյուդիգեր Բախմանը Ամերիկյան Նոտր Դամի համալսարանից, ինչպես նաև Մյունխենի IFO ինստիտուտի և Բոննի համալսարանի ներկայացուցիչները։ Նրանք եկել են այն եզրակացության, որ Գերմանիան նպատակի...

G20-ի անդամ երկրներն ավելի շատ առևտուր են անում Չինաստանի հետ․ Bloomberg

Լուրեր | 2022/08/06 06:47

G20-ի անդամ երկրներն ավելի շատ առևտուր են անում Չինաստանի հետ․ Bloomberg

G20 երկրների մեծ մասն ավելի շատ առևտուր է անում Չինաստանի հետ, քան ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հրատարակությունը հայտնում է, որ Ռուսաստանին և Չինաստանին մեկուսացնելու ԱՄՆ ցանկությունը ձախողվում է, քանի որ համաշխարհային առևտրային հաշվեկշիռը մնում է Չինաստանի կողմում։ Մինչ G7 երկրները խոստացել են աջակցել Ուկրաինային, G20 երկրների մեծ մասը շարունակում է խոշոր գործարքներ կնքել չինական...

Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 93 դոլար մեկ բարելի դիմաց

Լուրեր | 2022/08/06 06:41

Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 93 դոլար մեկ բարելի դիմաց

Brent տեսակի նավթի արժեքը փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 93 դոլարից,- հայտնում է RIA Novosti-ն ՝ վկայակոչելով առևտրի տվյալները։ Հաղորդվում է նաև, որ նավթի համաշխարհային գները նվազում են 1,7%-ի սահմաններում։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:29-ի դրությամբ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 92,82 դոլար (1,37%-ով), իսկ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերս...

Արտասահմանյան էներգետիկ ընկերությունները զրկվել են Ռուսաստանը լքելու հնարավորեւթյունից

Լուրեր | 2022/08/06 05:30

Արտասահմանյան էներգետիկ ընկերությունները զրկվել են Ռուսաստանը լքելու հնարավորեւթյունից

 Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ոչ բարեկամ երկրների ընկերություններին դուրս գալ ֆինանսական և վառելիքաէներգետիկ արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ համատեղ նախագծերից: Հրամանագիրն ուղղակիորեն կազդի մի շարք խոշոր ընկերությունների վրա ՝ BP, Total, Equinor, Exxon Mobil եւ այլն։ Մինչև դեկտեմբեր նրանք չեն կարողանա լքել երկիրը, պարզաբանել են Ազգային էներգետիկայի ինս...

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են ռուսական գազի համար ռուբլով մասնակի վճարման շուրջ

Լուրեր | 2022/08/06 05:19

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են ռուսական գազի համար ռուբլով մասնակի վճարման շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են սկսել ռուսական գազի համար ռուբլով մասնակի վճարումները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ի ռուսական խմբագրությունը ՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հայտարարությունը։ Նրա խոսքով ՝ Սոչիում կայացած հանդիպմանը նախագահները քննարկել են Թուրքիա ռուսական գազի...

Հունգարիան և Լեհաստանը չեն աջակցել ԵՄ-ում գազի սպառման կրճատման ծրագրին

Լուրեր | 2022/08/06 04:06

Հունգարիան և Լեհաստանը չեն աջակցել ԵՄ-ում գազի սպառման կրճատման ծրագրին

Հունգարիան և Լեհաստանը չեն աջակցել Եվրամիությունում (ԵՄ) գազի սպառման կրճատման ծրագրին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Եվրախորհրդի փաստաթղթին։ «Բոլոր պատվիրակությունները կողմ են քվեարկել գազի պահանջարկի նվազեցման համակարգված միջոցառումների մասին Խորհրդի կանոնակարգի ընդունմանը, բացառությամբ Հունգարիայի և Լեհաստանի պատվիրակությունների, որոնք դեմ են քվեարկել»,- ասվում է փաստաթղթում...

Մոսկվայի բորսան հետաձգել է ֆոնդային շուկայի բացումը ոչ ռեզիդենտների համար

Լուրեր | 2022/08/06 04:02

Մոսկվայի բորսան հետաձգել է ֆոնդային շուկայի բացումը ոչ ռեզիդենտների համար

Օգոստոսի 8-ից Մոսկվայի բորսան թույլ կտա բարեկամ երկրների ոչ ռեզիդենտներին և Ռուսաստանից շահառուներին առևտուր անել միայն ֆյուչերսների շուկայում։ Այս մասին ասվում է առեւտրային հարթակի հաղորդագրության մեջ։ Ֆոնդային բորսայում առևտրին ընդունելու մասին կհայտարարվի ավելի ուշ: 2022 թվականի օգոստոսի 8-ից Մոսկվայի բորսան ածանցյալ գործիքների շուկայում գործարքներ իրականացնելու համար կտրամադրի ոչ ռեզիդենտ հաճա...

Դրամի փոխարժեքն այս պահին

Լուրեր | 2022/08/06 03:39

Դրամի փոխարժեքն այս պահին

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 6-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք ` 403.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք ՝ 407.00 դրամ (-1.00 դր.): Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք ՝ 410.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք ՝ 417.00 դրամ (+2.00 դր.): Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք ՝ 6.55 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի...

Հայ-վրացական Բարեկամություն կամուրջը գործարկվում է փորձնական

Լուրեր | 2022/08/05 11:18

Հայ-վրացական Բարեկամություն կամուրջը գործարկվում է փորձնական

Հայ-վրացական Բարեկամություն կամուրջը փորձնական գործարկվում է: 15 օր է` երթևեկությունը նոր կամրջով է հին կամուրջը փակվել է ոչ մի տեխնիկական խնդիր չի եղել: Կամուրջը կառուցվում է Սադախլո-Բագրատաշեն անցման կետում: Կառուցման արժեքը 9 մլն եվրո է: Այն ֆինանսավորել են Հայաստանն ու Վրաստանը` տրամադրելով չորսուկեսական մլն եվրո։

Հռենոսի ջրի ցածր մակարդակը կազդի երկու էլեկտրակայանների արտադրողականության վրա

Լուրեր | 2022/08/05 11:13

Հռենոսի ջրի ցածր մակարդակը կազդի երկու էլեկտրակայանների արտադրողականության վրա

Հռենոս գետի ջրի ցածր մակարդակը, որը Գերմանիայի նավագնացության գլխավոր զարկերակն է, կանդրադառնա ածխով աշխատող երկու խոշոր էլեկտրակայանների արտադրության վրա ՝ եւս մեկ մարտահրավեր ավելացնելով Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը, որն արդեն պայքարում է ռուսական գազի մատակարարման կրճատման դեմ: Ֆրանկֆուրտից արեւելք գտնվող 510 մեգավատ հզորությամբ Staudinger 5 էլեկտրակայանը շահագործում է Uniper-ը եւ գտնվում...

Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Լուրեր | 2022/08/05 11:11

Ուկրաինական եգիպտացորենով երեք բեռնանավ դուրս են եկել Օդեսայի նավահանգիստներից

Եգիպտացորենով բեռնված Polarnet, Rojen և Navistar բեռնանավերը դուրս են եկել Օդեսայի մարզի նավահանգիստներից և ուղևորվել են Ստամբուլ, հայտնում է  Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ ՄԱԿ-ն էլ տեղեկացրել է, որ համատեղ համակարգող կենտրոնը թույլ է տվել այդ նավերին ծով դուրս գալ ուրբաթ օրը: Polarnet-ը տեղափոխում է 12000 տոննա եգիպտացորեն, Rojen-ը ՝ 13041 տոննա, Navistar-ը ՝ 33000 տոննա։ Նավերը նախ զն...

Բելգիայում գնաճը հասել է գրեթե 10 տոկոսի

Լուրեր | 2022/08/05 11:07

Բելգիայում գնաճը հասել է գրեթե 10 տոկոսի

Գնաճը Բելգիայում հասել է գրեթե 10 տոկոսի, սա ռեկորդ է 1997 թվականից ի վեր:  Գնաճը երկրում բացատրում են գլխավորապես Էներգիայի գնի կտրուկ բարձրացմամբ. երկրորդ եռամսյակում ՝ 64,3 տոկոս: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում այն պարենային ապրանքների համար կազմել է 6,5 տոկոս, հաղորդել է Ինտերֆաքս-ը: