ABNews

Լուրեր

Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Լուրեր | 2026/07/15 12:25

Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։«Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

ՀԷՑ-ը 2 միլիարդ դրամի վերանորոգման կապալառու է փնտրում

Լուրեր | 2026/07/15 12:02

ՀԷՑ-ը 2 միլիարդ դրամի վերանորոգման կապալառու է փնտրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Ինչպես հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից, այս նպատակով մեկնարկում է բաց մրցութային գործընթաց։ Ծրագրի շրջանակում իրականացվելու են բազմաբնակարան շենքերի...

Որ ուսուցիչները լրավճար կստանան. հայտնի են նոր շահառուները

Լուրեր | 2026/07/15 11:59

Որ ուսուցիչները լրավճար կստանան. հայտնի են նոր շահառուները

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ընդլայնել բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների (ԲՏՃՄ) ուղղությամբ առարկաներ դասավանդող և պետական լրավճար ստացող մանկավարժական աշխատողների շրջանակը։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Նախաձեռնությունը նպատակ ունի լրավճարի իրավունք տալ այն ոչ վարչական մանկավարժներին, որոնք զուգահ...

ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Լուրեր | 2026/07/15 11:52

ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գտնվող «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում բացահայտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների մի շարք խախտումներ։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ տնտեսվարողը չի պահպանել «Սննդամթերքի անվտանգության մասին» իրավական ակտերի սահմանված նորմե...

Որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Լուրեր | 2026/07/15 11:40

Որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի Կենտրոն վարչական շրջան՝11:00-14:00 Սարի Թաղ 18-28 փողոցներ մասնակի,11:00-15:00 Փարպեցի փողոց 13 շենք և Լեոյի փողոց 6 շենք,Երևանի Արաբկիր վարչական շրջան՝12:00-16:00 Կոմիտասի պողոտա 5...

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է

Լուրեր | 2026/07/15 11:18

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյութում ասել է նախարարը։

Հուլիսի 14-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/07/14 20:20

Հուլիսի 14-ի կարևոր լուրերը

1. Ֆրանսիայի Ֆոնտենբլո անտառում հրդեհի մակերեսը հասել է 1000 հեկտարիՖրանսիայի մայրաքաղաք Փարիզից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող հանրահայտ Ֆոնտենբլո անտառում մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ։Իրավիճակը և տարհանում. Ուժեղ քամու պատճառով թանձր ծուխը արագորեն տարածվում է հարակից շրջակայքում։ Աղետի գոտուց արդեն իսկ տարհանվել է ավելի քան 99 մարդ։Ձերբակալություններ. Իրավապահ մարմինները կասկածում...

Հուլիսի 14-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/14 19:19

Հուլիսի 14-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆՀայաստանը միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանըՀայաստանը պաշտոնապես միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանը, որն առաջարկում է ազատ շուկայի, ներդրումների ներգրավման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման վրա հիմնված տնտեսական զարգացման մոդել։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է երկրի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, որի թիրախն է անցումը դեպի գիտելիքահենք ու տեխնոլոգիական տն...

ԱԽ քարտուղարն ու Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր

Լուրեր | 2026/07/14 17:50

ԱԽ քարտուղարն ու Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը՝ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատի գլխավորությամբ:ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ստեղծումն ու տեղակայումը Հայաստանում՝ կարևորելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակ...

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ կանխարգելման կանոններ

Լուրեր | 2026/07/14 16:54

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն․ կանխարգելման կանոններ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված շոգ եղանակին օրգանիզմի ջրազրկման (dehydration) ռիսկերի հետ։ Ըստ մասնագիտական պարզաբանման՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմնի թերմոկարգավորումն ապահովելու նպատակով օրգանիզմն ուժեղացված քրտնարտադրության միջոցով կորցնում է զգալի քանակությամբ հեղուկ։ Այդ կորուստը ժամանակին չլրացնելու դե...

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2026 թվականի հունիս ամսվա կլիմայական պայմանները

Լուրեր | 2026/07/14 15:59

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2026 թվականի հունիս ամսվա կլիմայական պայմանները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2026 թվականի հունիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում։ Ըստ այդմ՝ 2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել...

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21.5%-ով

Լուրեր | 2026/07/14 15:44

Հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21.5%-ով

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 21.5 տոկոսով։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 2.196 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 2.763 միլիարդ դոլարի դիմաց։ Այս անկմանը զուգահեռ կրճատվել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտ...

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Լուրեր | 2026/07/14 15:36

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։Եկեղեցու օծման արարողությանը մասանկցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ...

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են անկում ապրել

Լուրեր | 2026/07/14 14:29

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են անկում ապրել

Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցուցանիշները վերջին երեք տարիներին հետևողականորեն նվազում են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին երկրում գրանցվել է 32.042 ծնունդ։ Այս ցուցանիշը զգալիորեն զիջում է նախորդ տարիների արդյունքներին, երբ 2024 թվականին արձանագրվել էր 33.593, իսկ 2023 թվականին՝ 36.590 ծն...

Երթևեկության ժամանակավոր փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտայում

Լուրեր | 2026/07/14 14:23

Երթևեկության ժամանակավոր փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտայում

Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։