ABNews

Լուրեր

Լուրեր

ՌԴ-ից Հայաստան է եկել 49 հազար մարդ

Լուրեր | 2022/09/07 07:37

ՌԴ-ից Հայաստան է եկել 49 հազար մարդ

Ռուսաստանից այս տարվա սկզբից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը լքել է 419.000 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկիրը լքել էր 202.000 մարդ։ Ռուսաստանից ամենաշատը մեկնել են Ուկրաինա, Տաջիկստան, Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան և Ուզբեկստան: ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից այս հարցում առաջատարներն են եղել Չինաստանը, Վիետնամը և Հնդկաստանը:

ԵԱՏՄ եւ Իրանի ազատ առեւտրի գոտում ապրանքի մոտ 80%-ը կարող է ազատվել տուրքից

Լուրեր | 2022/09/07 07:03

ԵԱՏՄ եւ Իրանի ազատ առեւտրի գոտում ապրանքի մոտ 80%-ը կարող է ազատվել տուրքից

Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ կնքված ազատ առեւտրի համաձայնագրի համաձայն ազատ առեւտրի գոտում ապրանքի մոտ 80%-ը կարող է ազատվել տուրքից: Հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը: Նա նշել է, որ կողմերը հարցն ակտիվորեն մշակում են: Քննարկվում են մի քանի առաջարկներ: Նա հույս է հայտնել, որ կհանգեն շատ ավելի հավակնոտ պայմանավորվածությունների, որոնք նախապես...

Շատ գյուղացիական տնտեսություններ կանգնել են խաղողի բերքի իրացման խնդրի առջև

Լուրեր | 2022/09/07 07:00

Շատ գյուղացիական տնտեսություններ կանգնել են խաղողի բերքի իրացման խնդրի առջև

Խաղողի մթերման նախաշեմին շատ գյուղացիական տնտեսություններ կանգնել են բերքի իրացման խնդրի առջև, քանի որ չունեն պայմանագրեր մթերող կազմակերպությունների հետ: Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ գյուղացիներից ահազանգեր է ստանում, որ պայմանագրեր չունեն և չգիտեն, թե որ կազմակերպությունների հետ կարող են կնքել դրանք։ Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ մյուս կողմից, այն ընկերությո...

Կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը

Լուրեր | 2022/09/07 06:58

Կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը

Հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում խստացված անասնահամաճարակային մոնիտորինգը շարունակվում է: Վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքը չի ունեցել սպանդանոցային մորթը վկայող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը:

Սևանա լճում թույլատրվել է կատարել ևս 300 տոննա սիգի որս

Լուրեր | 2022/09/07 06:55

Սևանա լճում թույլատրվել է կատարել ևս 300 տոննա սիգի որս

Արդեն երկու տարի է, ինչ Սևանում ձկան պաշարը տարվա մեջ երկու անգամ են ստուգում՝ ամռանն ու աշնանը: 2022-ի արդյունագործական որսի համար նախատեսված էր որսալ 300 տոննա: Լճում այնքան ձուկ կա, որ հնարավոր է որսի սահմանված չափաքանակը նույնքան էլ ավելացնել: ձկան պաշարի ավելացմանը հատկապես նպաստել է ձվադրման շրջանում վերջին տարիներին իրականացրած խիստ հսկողությունը: Այս տարվա համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի...

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով

Լուրեր | 2022/09/07 06:52

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 190,729.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 17.9%-ով։ Այդ են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 9.0%-ով, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 2.4%-ով: ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 12%-ով, պողպատե խող...

Չնայած փակ խանութներին ՝ Zara-ն շարունակում էր ապրանքների վաճառքը

Լուրեր | 2022/09/07 06:31

Չնայած փակ խանութներին ՝ Zara-ն շարունակում էր ապրանքների վաճառքը

Իսպանական Inditex հոլդինգի ռուսաստանյան ներկայացուցչությունները (ապրանքանիշեր Zara, Bershka և այլն) շարունակում են ապրանքի համապատասխանության հավաստագրերի և հայտարարագրերի գրանցումը։ Մասնավորապես, Zara-ն հայտարարագիր է տվել մանկական հագուստի, իսկ Zara Home-ը չինական արտադրանքի համար: Խոսքը ապրանքների մասին է, որոնք ներմուծվել են Ռուսաստան Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով վաճառքի պաշտոնա...

Reuters. ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելացնում են Ռուսաստանից ալյումինի և նիկելի գնումները

Լուրեր | 2022/09/07 06:20

Reuters. ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելացնում են Ռուսաստանից ալյումինի և նիկելի գնումները

ԵՄ-ն և ԱՄՆ-ն, չնայած ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով լոգիստիկայի հետ կապված խնդիրներին, մեծացրել են Ռուսաստանից հիմնական արդյունաբերական մետաղների գնումը,- գրում է Reuters-ը։ Ըստ ՄԱԿ-ի Comtrade տվյալների բազայից կազմված պաշտոնական առևտրի տվյալների ՝ 2022 թվականի մարտ-հունիսին Ռուսաստանից ԵՄ և ԱՄՆ ներմուծվող ալյումինի և նիկելի ներմուծումն աճել է 70%-ով։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներմուծման ընդհանուր ա...

Օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 262 հազար. Վահան Քերոբյան

Լուրեր | 2022/09/07 06:10

Օգոստոսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 262 հազար. Վահան Քերոբյան

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Միայն օգոստոսին մեր երկիր է այցելել 262 հազար զբոսաշրջիկ: Տվյալները ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը Ֆեյսբուքի իր էջում գրելով, որ զբոսաշրջիկների 63 %-ը ժամանել են Զվարթնոցով, ինչը, կարծես թե, ամսական ժամանող ուղևորների թվի ռեկորդ է Զվարթնոցի ամբողջ պատմության ընթացքում, եզրափակել է Վահան Քերոբյանը: Նախարարը նաև կից լուսանկարներ է հրապարկել եվ հավ...

Նավթի գինը կտրուկ ընկել է ՝ հասնելով վերջին վեց ամսվա նվազագույն մակարդակին

Լուրեր | 2022/09/07 06:06

Նավթի գինը կտրուկ ընկել է ՝ հասնելով վերջին վեց ամսվա նվազագույն մակարդակին

Brent տեսակի նավթի գինը վեց ամսով իջել է նվազագույնի. սեպտեմբերի 7-ի առավոտյան Լոնդոնի ICE Futures բորսայում հումքի արժեքը նվազել է 1,74%-ով և հասել 91,21 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց։ Այս գնով նավթը վերջին անգամ վաճառվել է 2022 թվականի փետրվարի 18-ին։ Փորձագետների կարծիքով ՝ գների անկումը պայմանավորված է Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումներով և մտավախությամբ, որ գների հետագա աճը կհանգեցնի հ...

Ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել ինչպես Եվրոպային, այնպես էլ ԱՄՆ-ին․ Forbes

Լուրեր | 2022/09/07 05:49

Ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել ինչպես Եվրոպային, այնպես էլ ԱՄՆ-ին․ Forbes

Ռուսական գազի մատակարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել ինչպես Եվրոպային, այնպես էլ ԱՄՆ-ի սպառողներին։ Այս մասին գրում է Forbes-ի սյունակագիր Սալ Գիլբերտին։ «Պետությունները էներգետիկ կախվածություն չունեն Ռուսաստանից, բայց Եվրոպայում վառելիքի բարձր գները կհանգեցնեն Ամերիկայում դրա արժեքի միաժամանակյա բարձրացմանը։ Բացի այդ, ձմռանը ռուսական մատակարարումների դադարեցումը կխաթարի եվրոպական տ...

Իլոն Մասկը հետաձգել է Twitter-ի գնումը՝ Պուտինի ելույթին ընդառաջ. Business Insider

Լուրեր | 2022/09/07 05:42

Իլոն Մասկը հետաձգել է Twitter-ի գնումը՝ Պուտինի ելույթին ընդառաջ. Business Insider

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հետաձգել է Twitter-ի գնումը ՝ ակնկալելով Հաղթանակի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Business Insider հրատարակությանը։ Այսպիսով, դատական ​​նիստի ընթացքում հրապարակվեց Մասկի նամակագրությունը գործարքում ներգրավված Morgan Stanley բանկիրի հետ։ 2022 թվականի մայիսի 8-ին գործարարը նրան գրել է, ո...

Չեխիան առաջարկել է հանել ռուսական գազի գնի սահմանափակման հարցը

Լուրեր | 2022/09/07 05:28

Չեխիան առաջարկել է հանել ռուսական գազի գնի սահմանափակման հարցը

Չեխիան առաջարկում է Ռուսաստանից գազի գնի սահմանափակման հարցը հանել ԵՄ Խորհրդի քննարկումից,- ասել է հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Յոզեֆ Սիկելան, փոխանցում է РИА Новости-ն։ «Չեխիան ցանկանում է ԵՄ խորհրդում քննարկումից հանել ռուսական գազի գնի սահմանափակման հարցը, քանի որ դա քաղաքական գործիք է, այլ ոչ թե էներգետիկ ճգնաժամի լուծում», - ասել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դա...

Հունիսի կեսերից բիթքոինի փոխարժեքը նվազագույնի է հասել

Լուրեր | 2022/09/07 05:05

Հունիսի կեսերից բիթքոինի փոխարժեքը նվազագույնի է հասել

Binance կրիպտո բորսայում բիթքոինի փոխարժեքը հունիսի 19-ից իջել է նվազագույնի ՝ իջնելով 18,5 հազար դոլարի, այս մասին են վկայում առևտրային հարթակի սեպտեմբերի 7-ի տվյալները։ Մոսկվայի ժամանակով ժամը 10:17-ի դրությամբ աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը վաճառվում է 18,7 հազար դոլարով: Վերջին օրվա ընթացքում բիթքոինի փոխարժեքը նվազել է 5%-ով: Բիթքոինի գների միտումը սկսվել է օգոստոսի 15-ին։ Այդ օրը կրիպտ...

Դրամի փոխարժեքն այս պահին

Լուրեր | 2022/09/07 04:54

Դրամի փոխարժեքն այս պահին

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք ` 405.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք ՝ 411.50 դրամ (+0.50 դր.): Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք ՝ 401.00 դրամ (-2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք ՝ 410.50 դրամ (-0.50 դր.): Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք ՝ 6.40 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառք...