Լուրեր | 2023/11/22 10:09
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը
Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական զեկույցը, ըստ որի՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի (օգոստոսին ցուցանիշը կազմել է 10.9%): Տնտեսական աճի տեմպի դանդաղումը, ըստ զեկույցի, հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ (չհաշված առևտուրը)։ Ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը սեպտեմբերին նվազել են 69...

