ABNews

Միջազգային անցուդարձ

Թրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի համար մաքսատուրքերը չեղարկելու մասին

Միջազգային անցուդարձ | 2026/09/14 11:12

Թրամփը հայտարարել է իռլանդական վիսկիի համար մաքսատուրքերը չեղարկելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է չեղարկել իռլանդական վիսկիի ներմուծման համար ԱՄՆ-ի սահմանած 10 տոկոս մաքսատուրքը։ Հայտարարությունը նա արել է Իռլանդիայի բաց առաջնության գոլֆի մրցաշարի հաղթողին գավաթը հանձնելուց առաջ։Մրցաշարն անցկացվել է Թրամփի ընտանիքին պատկանող գոլֆի ակումբում։ Նախագահի հայտարարությունը ներկաներն ընդունել են ոգևորությամբ։Թրամփի խոսքով՝ մաքսատուրքը չեղարկելո...

ԱՄՆ-ն թողարկել է մետաղադրամ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին

Միջազգային անցուդարձ | 2026/09/11 16:04

ԱՄՆ-ն թողարկել է մետաղադրամ՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին

ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի հիշատակին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի Ֆինանսների նախարարությունը։«Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում ենք այն ​​մարդկանց արիությունը, ովքեր վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փրկելով համաքաղաքացիներին։ Քառորդ դար անց մենք մշտապես  խոստում ենք տալիս՝ եր...

Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդի է հանվում

Միջազգային անցուդարձ | 2026/09/11 15:53

Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդի է հանվում

Արքայադուստր Դիանայի զգեստը, որը նա կրել էր Լոնդոնում կայացած երեկույթի ժամանակ, երբ հեռարձակվել էր վավերագրական ֆիլմը, որի ընթացքում այն ժամանակվա արքայազն Չարլզը խոստովանել էր, որ ամուսնության ընթացքում դավաճանել է կնոջը, աճուրդի է հանվելու։ 1994 թվականին Դիանայի հայտնվելը «Սերպանտին» պատկերասրահում դարձավ պոպ մշակույթի խորհրդանշական դրվագ։ Նա կրում էր դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի կողմից իր համ...

Եվրամիությունը հաստատել է 6,1 մլրդ եվրոյի օգնությունն Ուկրաինայի համար

Միջազգային անցուդարձ | 2026/09/11 15:38

Եվրամիությունը հաստատել է 6,1 մլրդ եվրոյի օգնությունն Ուկրաինայի համար

ԵՄ-ը հաստատել է 6,1 մլրդ եվրո՝ Ուկրաինայի կողմից ՀՕՊ համակարգերի, հրթիռների, դրոնների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների գնման համար։Դրա շնորհիվ Ուկրաինան կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ Patriot համակարգերը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Միջազգային անցուդարձ | 2026/09/11 15:00

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Դանուբը, որը Եվրոպայի ջրային տրանսպորտային կարևորագույն զարկերակն է, լուրջ հետևանքներ է կրել ամառային ծայրահեղ երաշտի և տեղումների երկարատև բացակայության պատճառով: Այս մասին հաղորդել է սերբական RTS հեռուստառադիոալիքը։Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ Վոյվոդինայում (Սերբիայի և Հունգարիայի սահմանին) գտնվող «Բեզդան» չափիչ կայանը գրանցել է ջրի մակարդակի հերթական պատմական նվազագույն ցուցանիշը՝ սովորականից 17...

ԱՄԷ-ն 40 միլիարդ եվրո կներդնի Գերմանիայում

Միջազգային անցուդարձ | 2026/09/11 11:26

ԱՄԷ-ն 40 միլիարդ եվրո կներդնի Գերմանիայում

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը Գերմանիա պետական այցի ընթացքում հայտարարել է Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում 40 միլիարդ եվրո (46,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ներդնելու ծրագրերի մասին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով ԳԴՀ կառավարության տվյալներին։Միջոցների մի մասը նախատեսվում է ուղղել մինչև մեկ գիգավատ ընդհանուր հզորությամբ տվյալների կենտրոններ...

Եվրոպայում գազի գինը հասել է 2023 թ. հունվարից ի վեր առավելագույն ցուցանիշին

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 21:00

Եվրոպայում գազի գինը հասել է 2023 թ. հունվարից ի վեր առավելագույն ցուցանիշին

Եվրոպայում բնական գազի գինը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է մեկ մեգավատտ/ժամի դիմաց 80 եվրոյի շեմը։ Հենակետային ֆյուչերսների արժեքն ավելացել է 6.8%-ով՝ հասնելով 80.98 եվրոյի, ինչն առավելագույն մակարդակն է 2023 թվականի հունվարից ի վեր։Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր վառելիքի գներն ավելի քան կրկնապատկվել են։ Այդուհանդերձ, ընթացիկ ցուցանիշը դեռևս զգ...

Վառելիքի սղության պատճառով Ռուսաստանում սահմանափակել են ավիացիոն լիցքավորումը

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 17:10

Վառելիքի սղության պատճառով Ռուսաստանում սահմանափակել են ավիացիոն լիցքավորումը

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին օդանավակայանները սկսել են զանգվածաբար սահմանափակումներ մտցնել ինքնաթիռների լիցքավորման հարցում։ Նման միջոցներ են ձեռնարկվել Կալինինգրադից մինչև Պետրոպավլովսկ-Կամչատսկի ընկած 26 ավիահանգույցներում, հետևում է աերոնավիգացիոն տեղեկատվության համակարգի տվյալներից, որոնք վերլուծել է «Վյորստկան»։ Առաջին սահմանափակումները սահմանվել էին դեռ հունիսին, իսկ երկրորդ ալիքը...

Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է խորհրդարանի արձակման հնարավորությունը՝ բյուջեի շուրջ քննարկումների տապալման դեպքում

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 17:06

Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է խորհրդարանի արձակման հնարավորությունը՝ բյուջեի շուրջ քննարկումների տապալման դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է արձակել Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), եթե պատգամավորները 2027 թվականի բյուջեի շուրջ քննարկումների տապալումից հետո պաշտոնանկ անեն երկրի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուին։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը։«Առայժմ սա հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն է, և Ելիսեյան պալատում նախագահի շրջապատը հերքում է այս տեղեկությունը։ Սակայն կառավարու...

ԵՄ-ն 114,7 միլիոն եվրո է հատկացրել Իսպանիային միգրանտների հոսքից հետո

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 16:38

ԵՄ-ն 114,7 միլիոն եվրո է հատկացրել Իսպանիային միգրանտների հոսքից հետո

Մարոկկոյից դեպի իսպանական Սեուտա էքսկլավ միգրանտների զանգվածային հոսքից հետո Եվրամիությունն Իսպանիային տրամադրել է 114,7 միլիոն եվրոյի չափով արտակարգ օգնություն: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը:Միջոցները նախատեսված են սահմանային հսկողությունը և անօրինական միգրանտների վերադարձի գործընթացը բարելավելու, ինչպես նաև Սեուտայում միգրանտների ընդունմա...

Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 15:35

Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, հայտնել է APS պետական գործակալությունը։«Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ այն բանից հետո, երբ սպառվել են դրանք պահպանելու բոլոր միջոցները»,- հայտնել է գործակալությունը՝ հղում անելով Ալժիրի ԱԳՆ-ին։

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 14:11

Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Հորմուզի նեղուցով փոխադրվող նավթի և նավթամթերքի ծավալը կազմում է օրական մոտ 11 միլիոն բարել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։«Յոթ օրվա ընթացքում նեղուցով նավերով դուրս տարվող նավթի և նավթամթերքի միջին ծավալը կազմել է օրական 11 միլիոն բարելից փոքր-ինչ պակաս։ Եվս 3–5 միլիոն բարել օրական անցնում է նեղուցը շրջանցող խողովակաշարերով», - ասել է նա Bloomberg TV-ին տված հարցազրու...

Եվրամիությունը պատրաստվում է խստացնել պետական գնումների կանոնները․ թիրախում Չինաստանն է

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 12:35

Եվրամիությունը պատրաստվում է խստացնել պետական գնումների կանոնները․ թիրախում Չինաստանն է

Եվրամիությունը նախապատրաստում է պետական գնումների համակարգի լայնամասշտաբ բարեփոխում, որի հիմնական նպատակն է նախապատվությունը տալ եվրոպական արտադրողներին և սահմանափակել երրորդ երկրների ընկերությունների մասնակցությունը։ Euractiv պարբերականի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի մշակած նախագծում Չինաստանն ուղղակիորեն նշված չէ, սակայն ակնհայտ է, որ նոր սահմանափակումների հիմնական թիրախը հենց չինական ընկերությու...

ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 11:41

ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով

Ռուսաստանի իշխանությունները մոտ 200 հազար օտարերկրացու մուտք են սահմանափակել օրենքները խախտելու պատճառով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, օտարերկրյա քաղաքացիների քաղաքացիության և գրանցման հարցերով ծառայության ղեկավար Անդրեյ Կիկոտը։«Ամեն տարի մեր երկիր մոտ 9 մլն օտարերկրյա քաղաքացի է ժամանում՝ տարբեր նպատակներով։ Ներկա...

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

Միջազգային անցուդարձ | 2026/09/10 11:39

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունը կնշանակի, որ ամերիկացիները «կկորցնեն իրենց սահմանը, հարկային կրճատումները, անվտանգությունն ու ապահովությունը»։«Դուք դժոխքի միջով եք անցնելու, ինչպես անցաք ընդամենը երկու տարի առաջ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ նախկինում ԱՄՆ-ը «աշխարհի ծաղրի առարկ...