ABNews

Միջազգային անցուդարձ

Թրամփը հիշեցրել է վետոյի իր իրավունքի մասին

Միջազգային անցուդարձ | 2026/11/04 15:35

Թրամփը հիշեցրել է վետոյի իր իրավունքի մասին

ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության գրանցած հաջողությունների ֆոնին Նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «լիովին պատրաստ է ընդունել այդ արդյունքները» և հանձնառու է համագործակցել իր քաղաքական հակառակորդների հետ։ «Դեմոկրատական կուսակցությունը լավ արդյունք ցույց տվեց ընտրություններում: Գիտեք, մենք ուրախ կլինենք համագործակցել նրանց հետ: Մեն...

Գերմանիայի գազապահեստարանները լցված են 61,5%-ով

Միջազգային անցուդարձ | 2026/11/02 10:30

Գերմանիայի գազապահեստարանները լցված են 61,5%-ով

Գերմանիան չի կարողացել մինչև նոյեմբերի 1-ն ապահովել գազապահեստարանների լցվածության սահմանված պարտադիր նորմերը։ Պահեստարանների լցվածության ընդհանուր մակարդակը կազմում է 61.5%, մինչդեռ օբյեկտների մեծ մասի համար պարտադիր թիրախային ցուցանիշը սահմանված էր 80% (վեց պահեստարանի համար գործում է 45% նվազեցված նորմ)։ Այս մասին հայտնել է Գազի պահեստավորման գերմանական նախաձեռնությունը (INES)։Ինչու է դա կարևոր...

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ավելացնել Բուլղարիայի և պատերազմից տուժած այլ երկրների ֆինանսավորումը

Միջազգային անցուդարձ | 2026/11/02 10:27

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ավելացնել Բուլղարիայի և պատերազմից տուժած այլ երկրների ֆինանսավորումը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացուցիչները Բուլղարիայի Վառնա նավահանգստային քաղաք այցի ընթացքում հանդես են եկել կոչով՝ ավելացնելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները կրող երկրների ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է Rapporteur-ը։ Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Յացեկ Պրոտասը հայտնել է, որ Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեի շրջանակում Բուլղարիայից մինչև Ֆինլանդի...

Եվրամիությունը լրացուցիչ վճար է սահմանում ԵՄ մուտք գործող բոլոր ծանրոցների համար

Միջազգային անցուդարձ | 2026/11/02 10:25

Եվրամիությունը լրացուցիչ վճար է սահմանում ԵՄ մուտք գործող բոլոր ծանրոցների համար

Կիրակի օրվանից՝ նոյեմբերի 1-ից, Եվրամիությունը սկսում է 2 եվրո վճար գանձել ԵՄ շուկա մուտք գործող բոլոր ծանրոցների համար՝ անկախ դրանց արժեքից։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Նոր վճարը գանձվելու է ի լրումն հուլիսից գործող՝ 150 եվրոյից պակաս արժողությամբ փոքր ծանրոցների համար սահմանված 3 եվրո մաքսատուրքի։ Միջոցառումը ժամանակավոր բնույթ ունի և կգործի մինչև 2028 թվականը։Ինչու է դա կարևոր. Բրյուսելը խ...

Ինչո՞ւ է Z սերունդը շարունակում ցույցերը Եվրոպայում․ աշխատատեղեր, բնակարանային ճգնաժամ և կոռուպցիա

Միջազգային անցուդարձ | 2026/10/31 20:27

Ինչո՞ւ է Z սերունդը շարունակում ցույցերը Եվրոպայում․ աշխատատեղեր, բնակարանային ճգնաժամ և կոռուպցիա

Եվրոպայում երիտասարդության առաջնորդությամբ ծավալվող բողոքի ակցիաների աճող ալիքը լուրջ մարտահրավեր է նետում քաղաքական լիդերներին, գրում է Modern Diplomacy-ն։ Z սերունդն իր դժգոհությունն է արտահայտում կյանքի թանկացման, կրթական ցածր մակարդակի, աշխատատեղերի սահմանափակ հնարավորությունների և կոռուպցիայի դեմ: Ֆրանսիայից ու Բելգիայից մինչև Իտալիա, Ալբանիա և Սերբիա՝ երիտասարդ ցուցարարները պահանջում են ունե...

Ֆիլիպիններում ժայթքել է Մայոն հրաբուխը. վտանգի մակարդակը բարձրացվել է 3-րդ աստիճանի

Միջազգային անցուդարձ | 2026/10/30 13:05

Ֆիլիպիններում ժայթքել է Մայոն հրաբուխը. վտանգի մակարդակը բարձրացվել է 3-րդ աստիճանի

Ֆիլիպինների Լուսոն կղզում ժայթքել է երկրի ամենաակտիվ՝ Մայոն հրաբուխը։ Այս մասին հայտնել է Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Մոխրի և ծխի սյունը խառնարանից բարձրացել է 3 կիլոմետր (ծովի մակարդակից՝ շուրջ 5.5 կմ)՝ տարածվելով դեպի հարավ-արևմուտք։ Ժայթքման պատճառով իշխանությունները վտանգի մակարդակը 5-աստիճանանոց սանդղակով բարձրացրել են 2-րդից 3-րդ աստիճանի։Ինչու է դա կարևոր. Հրաբխա...

ՖրանսիաՆ 5 միլիարդ եվրո կհատկացնի կրթության ոլորտին զանգվածային բողոքի ցույցերից հետո

Միջազգային անցուդարձ | 2026/10/29 17:26

ՖրանսիաՆ 5 միլիարդ եվրո կհատկացնի կրթության ոլորտին զանգվածային բողոքի ցույցերից հետո

Ուսման անբավարար պայմանների դեմ երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերին ի պատասխան՝ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է ամբողջ երկրի կրթական համակարգում լայնածավալ աջակցության միջոցառումների մասին։ X սոցիալական ցանցում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն տեղեկացրել է, որ ռեֆորմների այս փաթեթը մշակելիս իշխանությունները հաշվի են առել շուրջ 3 հազար լիցեյներից ստացված դիմում-առաջարկները։Ինչո...

Թրամփն առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը

Միջազգային անցուդարձ | 2026/10/28 17:54

Թրամփն առաջարկել է Վենեսուելան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեքսաս նահանգի Քորփուս Քրիստի (Corpus Christi) քաղաքում անցկացվող նախընտրական հավաքի ընթացքում հայտարարել է, որ Վենեսուելան ապագայում կարող է դառնալ Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը: Թրամփը նշել է, որ երկու երկրների միջև նավթային համագործակցության աճը և ամերիկյան ներդրումները Վենեսուելայում նոր աշխատատեղեր են ստեղծում այնպիսի ծավալներով, որոնք դեռ մեկ տարի առաջ դժվար էր պ...

22 միլիոն ռուբլու բրենդային իրեր՝ մեկ ուղեբեռում

Միջազգային անցուդարձ | 2026/10/27 14:13

22 միլիոն ռուբլու բրենդային իրեր՝ մեկ ուղեբեռում

ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հայտնում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մաքսավորները Ստամբուլից ժամանած ՌԴ 28-ամյա քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել են հայտնի բրենդների չհայտարարագրված 36 անուն ապրանք։ Ուղևորուհուն կանգնեցրել են «կանաչ ուղին» անցնելիս՝ ընտրողական վերահսկողության շրջանակներում։Ինչու է դա կարևոր. Հայտնաբերված ապրանքների (Hermes, Chanel, Brunello Cucinelli, Yves Sai...

Արհեստական բանականությունը տնօրինում է ձեր փողերը. ամերիկյան բանկերը շտապ փոխում են իրենց անվտանգության կանոնները

Միջազգային անցուդարձ | 2026/10/25 15:12

Արհեստական բանականությունը տնօրինում է ձեր փողերը. ամերիկյան բանկերը շտապ փոխում են իրենց անվտանգության կանոնները

Արհեստական բանականության հնարավոր բացասական հետևանքների մասին մռայլ կանխատեսումներն այլևս չեն սահմանափակվում տեխնոլոգիական ոլորտի մի քանի միլիարդատերերի աղմկահարույց հայտարարություններով, գրում է Futurism-ը։Այժմ ամերիկյան խոշորագույն բանկերը, որոնց քաղաքականությունն ու որոշումները թելադրում են կապիտալի հոսքերը ողջ աշխարհում, սկսել են լրջորեն անհանգստանալ դուրս եկած ԱԲ համակարգերի վտանգներով՝ մշակե...

Հունաստանն արգելում է սոցիալական ցանցերից օգտվելը մինչև 15 տարեկան երեխաներին

Միջազգային անցուդարձ | 2026/10/23 16:42

Հունաստանն արգելում է սոցիալական ցանցերից օգտվելը մինչև 15 տարեկան երեխաներին

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների հոգեկան ու ֆիզիկական առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։ Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։Ինչո...

Աշխարհի կայքերի 70%-ը վտանգված է․ ի՞նչ է PHP2Shell-ը և ինչու՞ են անջատվում խոշորագույն կայքերը

Միջազգային անցուդարձ | 2026/10/22 18:30

Աշխարհի կայքերի 70%-ը վտանգված է․ ի՞նչ է PHP2Shell-ը և ինչու՞ են անջատվում խոշորագույն կայքերը

Ամբողջ աշխարհում կայքերը ենթարկվել են միլիոնավոր հարձակումների՝ դրանց ծրագրային կոդում վերջերս հայտնաբերված խոցելիությունը շահագործելու նպատակով, հայտնել են կիբեռանվտանգության ընկերությունները: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) զգուշացրել է, որ այս թերությունը կարող է հարձակվողներին թույլ տալ իրենց հսկողության տակ վերցնել վեբ-սերվերները, գողանալ տվյալներ և խափանել ծառայությունների ա...

Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց կրծկալը հանվել է մասնավոր վաճառքի

Միջազգային անցուդարձ | 2026/10/22 17:14

Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց կրծկալը հանվել է մասնավոր վաճառքի

Victoria’s Secret-ի՝ հոկտեմբերի 18-ին կայացած նորաձևության ցուցադրության ժամանակ 29-ամյա Քայլի Ջենների կրած 50 միլիոն դոլար արժողությամբ բացառիկ ադամանդե Fantasy Bra-ն հասանելի է դարձել մասնավոր գնման համար։ Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ թուրք գործարարն արդեն իսկ գնել է ռեկորդակիր ներքնազգեստը՝ որպես նվեր իր կնոջ համար։Ինչու է դա կարևոր. 50 միլիոն դոլար գնահատված արժեքով...

Ֆրանսիայում կարգելվեն առաջիկա բոլոր ցույցերը

Միջազգային անցուդարձ | 2026/10/22 15:59

Ֆրանսիայում կարգելվեն առաջիկա բոլոր ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության անդամների հետ անցկացված արտահերթ խորհրդակցության արդյունքներով հայտարարել է, որ տարածաշրջանային իշխանությունները (պրեֆեկտուրաները) առաջիկա օրերին կարգելեն ծրագրված բոլոր զանգվածային ցույցերը, բացի արհմիությունների կողմից կազմակերպվող հավաքներից։ «Եթե խոսքն արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղի...

Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն ֆունտի ռեկորդային շեմը

Միջազգային անցուդարձ | 2026/10/21 15:09

Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն ֆունտի ռեկորդային շեմը

Մեծ Բրիտանիայի պետական պարտքի ընդհանուր ծավալն պատմության մեջ առաջին անգամ հատել է 3 տրիլիոն ֆունտ ստերլինգի ($4 տրիլիոն) նշագիծը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Սեպտեմբերին բրիտանական կառավարության փոխառությունների ծավալը կազմել է 24.52 միլիարդ ֆունտ՝ գերազանցելով նախնական կանխատեսումները, իսկ բյուջեի դեֆիցիտն հասել է 97.8 միլիարդ ֆունտի (սպասվածից 6 միլիարդով ավելի)։Ինչու է դա կարևոր. Չնա...