ABNews

Միջազգային անցուդարձ

Օդեսայում կա մեկ զnհ և 5 վիրավnր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել

Միջազգային անցուդարձ | 2026/09/04 11:26

Օդեսայում կա մեկ զnհ և 5 վիրավnր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել

Ռուսական զինուժն անօդաչուներով առավոտյան հարվածել է Օդեսա քաղաքին, ինչի հետևանքով սպանվել է մեկ, վիրավորվել հինգ մարդ, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը:Օլեգ Կիպերը նաև հայտնել է, որ վնասվել են երկու մասնավոր տուն, մեկ ոչ բնակելի շենք և մեկ մեքենա։Ռուսական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարձակվել են նաև Զապորոժիեի վրա, հայտնել է Պետական արտակարգ իրավիճակների ծառայության...

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ

Միջազգային անցուդարձ | 2026/09/04 10:42

2015-ից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ

2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է երեք արևադարձային փոթորիկ՝ «Լոուել», «Կարինա» և «Մարի»։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:«Լոուել»՝ նախկինում 5-րդ կարգի հզորության հասած փոթորիկ,«Կարինա»՝ 4-րդ կարգի,«Մարի»՝ 1-ին կարգի փոթորիկ։

ԵՄ-ն հավանություն է տվել Գերմանիայի՝ մինչև 35 մլրդ եվրոյի էներգետիկ ծրագրին. սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 16:57

ԵՄ-ն հավանություն է տվել Գերմանիայի՝ մինչև 35 մլրդ եվրոյի էներգետիկ ծրագրին. սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Գերմանիայի կառավարության ծրագրին, որը նախատեսում է 15.6-ից մինչև 35.2 միլիարդ եվրո պետական աջակցություն հատկացնել երկրի գազային էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման համար։ Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել բնական գազով և ջրածնով աշխատող նոր էլեկտրակայաններ։Ֆինանսավորման այս մեխանիզմն ուղղված է էլեկտրաէներգիայի արտադրության, պահեստավորմ...

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի տարանցման վերականգնման մասին

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 16:42

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի տարանցման վերականգնման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել է ինֆոգրաֆիկա, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալները վերականգնվել են՝ հասնելով օրական 18 մլն բարելի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց առաջ գրանցված օրական 20 մլն բարելի համեմատ։«Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալները վերականգնվել են»,- գրված է լուսանկարի վրա։ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ավելի վաղ C...

Ստամբուլի կաշվեգործական արդյունաբերական գոտում գտնվող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 15:44

Ստամբուլի կաշվեգործական արդյունաբերական գոտում գտնվող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

Ստամբուլի կաշվեգործական արդյունաբերական գոտում գտնվող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ հաշվարկներ։ Կրակի դեմ պայքարը շարունակվում է։Հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 10:30-ին։ Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ։

Թրամփի պատկերով մետաղադրամ է թողարկվել

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 15:41

Թրամփի պատկերով մետաղադրամ է թողարկվել

Դոնալդ Թրամփը դարձել է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի դիմանկարով ամերիկյան դրամ է թողարկվել։ ԱՄՆ դրամահատարանը նրա պատկերով 1 դոլարանոց հուշադրամ է թողարկել՝ նվիրված երկրի 250-ամյակին։ Թրամփի պատկերով հուշադրամի վրա գրված են «Ազատություն» և «Աստծուն ենք վստահում» արտահայտությունները։Դրամահատարանը 25 հուշադրամից բաղկացած հավաքածուն վաճառքի է հանել 61 դոլարով, իսկ 100 հու...

ԱՄՆ իշխանությունները ՀԱՄԱՍ խմբավորումից առգրավել են 560 հազար դոլարի կրիպտոարժույթ

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 13:46

ԱՄՆ իշխանությունները ՀԱՄԱՍ խմբավորումից առգրավել են 560 հազար դոլարի կրիպտոարժույթ

Օրերս ԱՄՆ իշխանությունները առգրավել են ավելի քան 560 հազար դոլար արժողությամբ կրիպտոարժույթ և արգելափակել առցանց ենթակառուցվածք, որը ՀԱՄԱՍ խմբավորումն օգտագործում էր միջոցներ հավաքագրելու և կողմնակիցներ ներգրավելու համար։Վերահսկողության տակ է վերցվել կազմակերպության ռազմական թևի հետ կապված դոմեններն ու սերվերներն, ինչպես նաև բռնագրավել կրիպտոարժույթով կատարված նվիրատվությունները։Դատական փաստաթղթեր...

Թրամփը Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինիների 100% մաքսատուրքով

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 13:43

Թրամփը Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինիների 100% մաքսատուրքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել բարձրացնել դեղերի գները՝ հակառակ դեպքում սպառնալով Ֆրանսիայից ներմուծվող գինիների և շամպայնի նկատմամբ 100% մաքսատուրք սահմանել։Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը որոշ դեղերի համար վճարում է զգալիորեն ավելի բարձր գին, քան եվրոպական երկրները։«Էմանուել, դու պետք է եռապատկես դեղատոմսով դեղերի գները։ Եթե դա չանես, ես 100% մաքսա...

Պուտինը կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանի տնտեսությունն անկում ապրի

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 11:58

Պուտինը կոչ է արել թույլ չտալ, որ Ռուսաստանի տնտեսությունն անկում ապրի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի տնտեսության գերսառեցումը կանխելու անհրաժեշտության մասին։«Ոմանք ասում են` ժամանակն է նոր ցիկլ սկսել, մեր տնտեսությանը դինամիկա հաղորդել։ Մեր խնդիրը ներդրումների համար պայմաններ ստեղծելն է», – ընդգծել է նա։ՌԴ առաջնորդը նաև նշել է, որ գնաճի նվազեցման նպատակն իրագործվում է։ Նրա խոսքով` Ռուսաստանում կար գնաճի կտրուկ բա...

Իսպանիայում բողոքի ակցիաներ են՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 11:34

Իսպանիայում բողոքի ակցիաներ են՝ միգրացիոն ճգնաժամի պատճառով

Իսպանիայի ավելի քան 200 քաղաքներում և բնակավայրերում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ կապված Սեուտայում շարունակվող միգրացիոն ճգնաժամի հետ։ Մադրիդում, ըստ հաղորդումների, փողոց է դուրս եկել շուրջ 50 հազար մարդ։Ցուցարարները քննադատել են վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությանը՝ Սեուտայում ստեղծված իրավիճակը պատշաճ կերպով չկարգավորելու համար։Մադրիդում ակցիայի ավարտից հետո ոստիկանությունը սկսել է ցրել ցուցա...

Գերմանիան ցանկանում է կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 11:19

Գերմանիան ցանկանում է կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

Ռուսաստանի քաղաքացիների կողմից Գերմանիա զբոսաշրջային ուղևորությունները չեն կարող շարունակվել նախկին ձևաչափով, քանի որ Ռուսաստանը ագրեսիվ պատերազմ է մղում։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ հայտնել էր, որ Բեռլինը կխստացնի Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը՝ ի պատասխան Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարք...

Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 11:12

Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության կարճաժամկետ ֆինանսավորման մասին օրինագիծը՝ կանխելով կառավարության աշխատանքի հնարավոր դադարեցումը։«2026 թվականի սեպտեմբերի 2-ին՝ չորեքշաբթի, նախագահը ստորագրել է «2027 թվականի շարունակական հատկացումների և ֆինանսավորման երկարաձգման մասին օրենքը», որը ներառում է կարճաժամկետ շարունակական ֆինանսավորման բանաձև՝ նախատեսելով միջոցների հատկացում դաշնային...

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է Թրամփի «ծննդաբերական տուրիզմը» արգելող հրամանագրի գործողությունը

Միջազգային անցուդարձ | 2026/09/03 11:09

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է Թրամփի «ծննդաբերական տուրիզմը» արգելող հրամանագրի գործողությունը

Ամերիկյան Մերիլենդ նահանգի դաշնային շրջանային դատարանը չորեքշաբթի որոշել է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում այսպես կոչված ծննդաբերական տուրիզմն արգելող հրամանագրի կիրարկումը։Դատարանի այս որոշման համաձայն՝ Վաշինգտոնի վարչակազմը ժամանակավորապես չպետք է միջոցներ ձեռնարկի այդ հրամանագրի մի քանի հիմնական դրույթների կատարման ուղղությամբ։ Այն Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբ...

Իրանում ռազմական գործողությունները սրվել են

Միջազգային անցուդարձ | 2026/09/02 17:59

Իրանում ռազմական գործողությունները սրվել են

Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունների երրորդ օրը Միացյալ Նահանգները հայտարարել է մոտ 100 թիրախի հարվածելու մասին: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային պաշտպանության դիրքերը, տեղորոշիչ համակարգերը, ռազմածովային կայանքները և կապի միջոցները: Իրանը հայտնել է առնվազն 7 զինվորի և 11 քաղաքացիական անձի մահվան մասին:Հարվածները պատասխան էին ԻՀՊԿ-ի կողմից Հորմուզ...

ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջnցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանին

Միջազգային անցուդարձ | 2026/09/02 17:51

ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջnցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանին

ԱՄՆ-ը մտադիր է համակարգված կերպով պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցություն են ցուցաբերում Իրանին, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:«Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի, և դրան վերջ դնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ոչ ոք որևէ աջակցություն չցուցաբերի Իրանին: Մենք համակարգված կերպով բացահայտելու և չեզոքացնելու ենք յուրաքանչյուր նման անբ...