Լուրեր | 2024/09/09 10:40
Հայաստանում էլեկտրական ինքնագլորների վարումը մինչև 18 տարեկանների համար կլինի միայն սահմանված վայրերում
Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները:«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը: Օրենսդրական նախաձեռնությամբ տրվել է սահմանումը,...

