ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Արարատ Միրզոյանը Բիշքեկում հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ

Լուրեր | 2026/08/31 17:54

Արարատ Միրզոյանը Բիշքեկում հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ՀՀ ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Հնդկաստանի վարչապետի, Տաջիկստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպումներին։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բիշքեկ է մեկնել օգոստոսի...

Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Լուրեր | 2026/08/31 17:43

Թվային հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված` հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

Sony-ն և Warner-ը դատի են տվել Anthropic-ին՝ հեղինակային իրավունքների խախտման համար

Բրենդներ և շուկա | 2026/08/31 17:42

Sony-ն և Warner-ը դատի են տվել Anthropic-ին՝ հեղինակային իրավունքների խախտման համար

ԱՄՆ-ում խոշոր երաժշտական հրատարակիչները, որոնք կապված են Sony Music-ի և Warner Music-ի հետ, դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության ոլորտում գործող Anthropic ընկերության դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքով պաշտպանված տասնյակ հազարավոր երաժշտական ստեղծագործություններն առանց թույլտվության օգտագործելու մեջ։Հայցվորների պնդմամբ՝ Anthropic-ը առանց հեղինակների և իրավատերերի համաձայնո...

ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ

Լուրեր | 2026/08/31 17:31

ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ

Օգոստոսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ: Այցի շրջանակում Անահիտ Մանասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշենի անցակետ։Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխա...

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 16:56

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ

Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը: Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:«Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը։Մենք ուժեղ հարված ենք հասցնելու նրանց։ Լինելու է պատասխան»,- հայտնել է Թրամփը:Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ամերիկյան բազաներին, որի հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասա...

ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Լուրեր | 2026/08/31 16:40

ՀՀ վարչապետն ու Տաջիկստանի նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել նորանոր հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությունը...

Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 5.5%-ով. պետական ոլորտում աճն ավելի բարձր է

Լուրեր | 2026/08/31 16:37

Հայաստանում միջին աշխատավարձն աճել է 5.5%-ով. պետական ոլորտում աճն ավելի բարձր է

2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 312,238 դրամ։ Այս մասին հայտնում է «Բիզնես 24»-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն արձանագրել է 5.5% աճ։Աշխատավարձերի աճը ըստ ոլորտներիՈլորտՄիջին աշխատավարձ (դրամ)Աճ 2025թ. համեմատՊետական ոլորտ247,621+8.9%...

Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստի օրակարգում

Լուրեր | 2026/08/31 16:28

Կիրանցի զարգացման ծրագիրը՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի զարգացման ծրագրի մշակման, հաստատման և իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Էկոնոմ...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին

Լուրեր | 2026/08/31 16:19

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտին

Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում է նոր զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ռազմական գերատեսչությունը դա անվանել է «պատասխան քայլ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների և վառելիքաէներգետիկ ոլորտի ուղղությամբ Կիևի ռեժիմի շարունակական հարձակումներին»:Reuters գործակալության երկու աղբյուրի տվյալն...

Կանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է․ Ռուբեն Վարդանյանի կին

Լուրեր | 2026/08/31 16:03

Կանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է․ Ռուբեն Վարդանյանի կին

Forbes Woman-ը բացառիկ հարցազրույց է հրապարակել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ:Ստորև ներկայացնում ենք մի քանի հատված հարցազրույցից:— Ռուբենի ձերբակալությունից հետո, քանի դեռ այնտեղ Կարմիր խաչն էր, նրանք ամիսը մեկ անգամ այցելում էին կալանավորներին և տեսագրություն էին անում։ Այսինքն՝ երեքշաբաթյա ընդմիջումով հնարավոր էր Ռուբենին տեսնել տեսանյութով։ Եվ մենք կարող էինք նրա համար հաղորդա...

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ

Լուրեր | 2026/08/31 15:58

Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ

Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:Հիշեցնենք՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հա...

ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին Իրանի արտաքին առևտուրը կրճատվել է 25-35%-ով

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 15:33

ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին Իրանի արտաքին առևտուրը կրճատվել է 25-35%-ով

ԱՄՆ-ի կողմից սահմանված խիստ պատժամիջոցների և տնտեսական սահմանափակումների հետևանքով Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 25-35%-ով։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով երկրի ղեկավարությանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ արտահանման նվազումը փոքր-ինչ պակաս է եղել, քան ներմուծման անկումը, որը բավական զգալի ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության վրա։Ստեղծված իրավիճակում Իրա...

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքն՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 15:25

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքն՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի այլ երկրների ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի նկատմամբ ճնշումը պահպանելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ ԱՄՆ Էշվիլ քաղաքում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կայանալիք Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարներ...

ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

Լուրեր | 2026/08/31 15:21

ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն օգոստոսի 28-ին  աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։Այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայան...

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը և տևական խաղաղության հասնելու քայլերը

Լուրեր | 2026/08/31 14:58

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը և տևական խաղաղության հասնելու քայլերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են կառավարությունից:Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամ...