ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

Լուրեր | 2026/08/31 15:21

ՀԾԿՀ նախագահը և հանձնաժողովի անդամներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն օգոստոսի 28-ին  աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան։Այցի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և «Հրազդան-5» կայանի տնօրեն Ռուբեն Վարդանյանը հանձնաժողովի ներկայացուցիչներին ծանոթացրել են կայան...

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը և տևական խաղաղության հասնելու քայլերը

Լուրեր | 2026/08/31 14:58

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը և տևական խաղաղության հասնելու քայլերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են կառավարությունից:Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամ...

ԱՄԷ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 14:55

ԱՄԷ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի գիշերային հարվածը երկրի տարածքին՝ այն որակելով որպես վտանգավոր էսկալացիա։«ԱՄԷ-ն վճռականորեն դատապարտում  է անօդաչու թռչող սարքի միջոցով երկրի դեմ իրանական ագրեսիան։ Սա ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որն ուղղված է երկրի ինքնիշխանության, անվտանգության և կայունության դեմ», - նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։Գերա...

Ուկրաինայի պետական պարտքն ավելանում է ամսական 4-5 միլիարդ դոլարով

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 14:50

Ուկրաինայի պետական պարտքն ավելանում է ամսական 4-5 միլիարդ դոլարով

Ուկրաինայի ֆինանսների նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրի պետական պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով՝ ամսական միջինում աճելով 4-5 միլիարդ դոլարով։ Սա նշանակում է, որ մեկ շնչի հաշվով պարտքի բեռն ավելանում է ամսական մոտ 140-150 դոլարով (տարեկան 1.7-1.8 հազար դոլար)։Ըստ օգոստոսի վերջին արված գնահատականների՝ Ուկրաինայի ընդհանուր պետական պարտքն արդեն հասել է 218-219 միլիա...

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է 18 սմ-ով

Լուրեր | 2026/08/31 14:39

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի վերջի համեմատ բարձր է 18 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 70 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից։Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ նույն օրվա դրությամբ Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 64 միլիոն 79 հազար խմ ջուր՝ նախորդ տարվա օգո...

Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Լուրեր | 2026/08/31 14:36

Բիշքեկում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցող ՀՀ-ի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմու...

Թրամփի առաջարկած 50% մաքսատուրքը սպառնում է Toyota-ին և Honda-ին

Բրենդներ և շուկա | 2026/08/31 14:35

Թրամփի առաջարկած 50% մաքսատուրքը սպառնում է Toyota-ին և Honda-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ Կանադայից ներմուծվող ավտոմեքենաների վրա 50% մաքսատուրք սահմանելու վերաբերյալ, կարող է լուրջ տնտեսական հարված հասցնել ճապոնական Toyota և Honda ընկերություններին։ Հենց այս երկու ավտոհսկաներին է բաժին ընկնում Կանադայում արտադրվող ավտոմեքենաների ավելի քան 75%-ը։Barclays ներդրումային բանկի վերլուծաբանների տվյալներով՝ կանադական հավաքման գործարանների արտադրանքը չափազան...

Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 14:22

Իսլանդիան դեմ է քվեարկել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը

Եվրամիությանը միանալու բանակցությունների ավարտից տասներեք տարի անց Իսլանդիան դեմ է քվեարկել դրանց վերսկսմանը։Գրեթե 400000 բնակչություն ունեցող երկրում քվեարկելու իրավունք ունի մոտավորապես 270000 մարդ: Հանրաքվեին մասնակցած  225031 ընտրողի 52,8%-ը մերժել է կառավարության առաջարկը, 47,2%-ը՝ կողմ քվեարկել։ Տարբերությունը կազմել է մոտավորապես 12600 ձայն՝ հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իսլանդիայի հանրայ...

Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդի ռազմական պայմանագիր են ստորագրել

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 14:17

Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդի ռազմական պայմանագիր են ստորագրել

Իսրայելն ու Հունաստանը 3 միլիարդ եվրո ընդհանուր ծավալի ռազմական պայմանագիր են ստորագրել, որով Թել-Ավիվը պարտավորվել է ՀՕՊ սպառազինություն մատակարարել Աթենքին։Այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը՝ նշելով, որ իսրայելական կողմը կօժանդակի Հունաստանին «էշելոնացված հակաօդային պատպանության համակարգ» ստեղծելու գործում։«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իսրայելը Հունաստանի համ...

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն․ Արդարադատության նախարարություն

Լուրեր | 2026/08/31 14:15

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն․ Արդարադատության նախարարություն

Այսօր ցանկանում եմ կիսվել մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։ Այս մասին գրել է  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:«Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։Պատժից պայմանական...

Իսպանիայում ծայրահեղ շոգից մահացել է ավելի քան 5200 մարդ

Միջազգային անցուդարձ | 2026/08/31 14:09

Իսպանիայում ծայրահեղ շոգից մահացել է ավելի քան 5200 մարդ

Իսպանիայում աննախադեպ բարձր ջերմաստիճանների հետևանքով գրանցված մահերի թիվը հասել է պատմական ռեկորդի՝ կազմելով 5 232 մարդ։ Մահացության ամենօրյա մոնիթորինգի համակարգի տվյալներով՝ իրավիճակն հատկապես սրվել է ընթացիկ տարվա օգոստոսին, երբ շոգի պատճառով արձանագրվել է 2 147 մահվան դեպք։Այս ցուցանիշները գերազանցել են նախորդ տարիների բոլոր հակառեկորդները․ 2022 թվականին գրանցվել էր 4 789, իսկ 2023 թվականին՝...

ԱԳՆ ղեկավար կազմը այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան

Լուրեր | 2026/08/31 13:59

ԱԳՆ ղեկավար կազմը այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները՝ նախարար Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարան։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:Անդրադարձ է կատարվել երկաթգծի վերականգնման և շահագործման կարևորությանը և այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքին։

Ստորագրվել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը

Լուրեր | 2026/08/31 13:48

Ստորագրվել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը

Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Այս մասին գրել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:«Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության,...

Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Լուրեր | 2026/08/31 13:11

Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը:Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:Այ...

Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը

Լուրեր | 2026/08/31 13:10

Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը

Բիշքեկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման փաստը և կարևորել փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին շեշտել են, որ Հայաստան-Հնդկաստա...