Լուրեր | 2025/04/21 04:17
Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր հուշադրամ
2025 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» հուշադրամը՝ որպես հարգանքի տուրք ամերիկահայ բարերար և գործարար Ջերարդ Լեոն Գաֆէսճեանին։ Նա եղել է Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի և Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիրը՝ մեծ ներդրում ունենալով հայ մշակույթի ու պատմության պահպանման գործում։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գաֆէ...

