ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Պատմական ռեկորդ աճուրդում. Տիրանոզավր Ռեքսի «Գուս» կմախքը վաճառվել է 50,1 միլիոն դոլարով

Մշակույթ | 2026/07/15 14:31

Պատմական ռեկորդ աճուրդում. Տիրանոզավր Ռեքսի «Գուս» կմախքը վաճառվել է 50,1 միլիոն դոլարով

Sotheby's աճուրդում գրանցվել է պատմական ռեկորդ. Տիրանոզավր Ռեքսի (T-Rex) «Գուս» անունը ստացած կմախքը վաճառվել է 50,1 միլիոն դոլարով։ Associated Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ սա երբևէ աճուրդի հանված ամենաթանկարժեք դինոզավրի բրածոն է։ Այս ցուցանիշով այն գերազանցել է 2024 թվականին ստեգոզավրի համար վճարված գրեթե 45 միլիոն դոլարի նախորդ ռեկորդը։ Դրանից առաջ առաջատարը «Սթեն» անունով տի...

Կառավարությունը հավանություն կտա ՀՀ-ԱՄՆ «Թրամփի ուղի» համաձայնագրի վավերացմանը

Լուրեր | 2026/07/15 12:27

Կառավարությունը հավանություն կտա ՀՀ-ԱՄՆ «Թրամփի ուղի» համաձայնագրի վավերացմանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն կտա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Խոսքը 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ հ...

Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Լուրեր | 2026/07/15 12:25

Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարն առաջացած տեխնիկական խնդրի պատճառով ներկա պահին չի սպասարկում։«Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ գործարկվելուն պես կտեղեկացնենք»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

ՀԷՑ-ը 2 միլիարդ դրամի վերանորոգման կապալառու է փնտրում

Լուրեր | 2026/07/15 12:02

ՀԷՑ-ը 2 միլիարդ դրամի վերանորոգման կապալառու է փնտրում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Ինչպես հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից, այս նպատակով մեկնարկում է բաց մրցութային գործընթաց։ Ծրագրի շրջանակում իրականացվելու են բազմաբնակարան շենքերի...

Որ ուսուցիչները լրավճար կստանան. հայտնի են նոր շահառուները

Լուրեր | 2026/07/15 11:59

Որ ուսուցիչները լրավճար կստանան. հայտնի են նոր շահառուները

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ընդլայնել բնագիտական, թվային և հաղորդակցական տեխնոլոգիաների (ԲՏՃՄ) ուղղությամբ առարկաներ դասավանդող և պետական լրավճար ստացող մանկավարժական աշխատողների շրջանակը։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Նախաձեռնությունը նպատակ ունի լրավճարի իրավունք տալ այն ոչ վարչական մանկավարժներին, որոնք զուգահ...

Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի

Թվային նորարարություններ | 2026/07/15 11:55

Հայաստանը «Ֆայրբըրդ ԷյԱյ»-ից 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է հինգ տարի ժամկետով 25 միլիոն ԱՄՆ դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ընկերությունից՝ հանրապետությունում արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Համապատասխան չզեկուցվող նախագիծը ներառված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։Ֆինանսավորումն ապահովելու ն...

ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Լուրեր | 2026/07/15 11:52

ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գտնվող «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում բացահայտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների մի շարք խախտումներ։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ տնտեսվարողը չի պահպանել «Սննդամթերքի անվտանգության մասին» իրավական ակտերի սահմանված նորմե...

Որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

Լուրեր | 2026/07/15 11:40

Որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանի Կենտրոն վարչական շրջան՝11:00-14:00 Սարի Թաղ 18-28 փողոցներ մասնակի,11:00-15:00 Փարպեցի փողոց 13 շենք և Լեոյի փողոց 6 շենք,Երևանի Արաբկիր վարչական շրջան՝12:00-16:00 Կոմիտասի պողոտա 5...

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

Միջազգային անցուդարձ | 2026/07/15 11:37

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտարարել են, որ Քուվեյթի Մինա-Աբդալլա շրջանում ԱՄՆ Զինված ուժերի թիկունքային ապահովման և աջակցության կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարվածի և ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։Համաձայն ԻՀՊԿ-ի հայտարարության՝ Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Իրանի դեմ թշնամական գործողություններ կատարելը...

Դեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Սպորտ | 2026/07/15 11:35

Դեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Դիդիե Դեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Վերջին խաղը հավաքականում կլինի ԱԱ-2026-ի 3-րդ և 4-րդ տեղի համար պայքարը։ Այս մասին գրել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։Ինսայդերը հայտնում է, որ Դեշամին կփոխարինի Զինեդին Զիդանը։«Հաջորդը Ֆրանսիայի համար՝ Զինեդին Զիդանի դարաշրջանը։ Շուտով»,-գրել է  ինսայդերը։Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքական...

Մենք հարվածելու ենք Իրանին այսօր, վաղը, մյուս օրը և հաջորդ շաբաթ․ Թրամփ

Միջազգային անցուդարձ | 2026/07/15 11:34

Մենք հարվածելու ենք Իրանին այսօր, վաղը, մյուս օրը և հաջորդ շաբաթ․ Թրամփ

Ամերիկացի զինվորականները կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթ, եթե Իրանի ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Մենք հարվածելու ենք նրանց այսօր, վաղը, մյուս օրը և հաջորդ շաբաթ», - ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հարվածները դադարեցնելու պայմանը Թեհրանի՝ բանակցո...

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը․ ԻՀՊԿ

Միջազգային անցուդարձ | 2026/07/15 11:32

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը․ ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։Ըստ դրա տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։Ավելի վաղ Իրանի Զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք...

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է

Լուրեր | 2026/07/15 11:18

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է

Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։«Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյութում ասել է նախարարը։

Հուլիսի 14-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/07/14 20:20

Հուլիսի 14-ի կարևոր լուրերը

1. Ֆրանսիայի Ֆոնտենբլո անտառում հրդեհի մակերեսը հասել է 1000 հեկտարիՖրանսիայի մայրաքաղաք Փարիզից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող հանրահայտ Ֆոնտենբլո անտառում մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ։Իրավիճակը և տարհանում. Ուժեղ քամու պատճառով թանձր ծուխը արագորեն տարածվում է հարակից շրջակայքում։ Աղետի գոտուց արդեն իսկ տարհանվել է ավելի քան 99 մարդ։Ձերբակալություններ. Իրավապահ մարմինները կասկածում...

Հուլիսի 14-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/14 19:19

Հուլիսի 14-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆՀայաստանը միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանըՀայաստանը պաշտոնապես միացել է ԱՄՆ «Trade over Aid» նախաձեռնությանը, որն առաջարկում է ազատ շուկայի, ներդրումների ներգրավման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման վրա հիմնված տնտեսական զարգացման մոդել։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է երկրի տնտեսական դիվերսիֆիկացման քաղաքականությունը, որի թիրախն է անցումը դեպի գիտելիքահենք ու տեխնոլոգիական տն...