Լուրեր | 2025/09/16 06:41
Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին:Հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

