ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության հարցեր

Լուրեր | 2026/08/05 12:21

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության հարցեր

Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը, քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյո...

ՀՀ-ին կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է

Լուրեր | 2026/08/05 12:20

ՀՀ-ին կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջներով։ Այս մաս...

«Բոնուս» սուպերմարկետների գլխավոր տնօրենի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Լուրեր | 2026/08/05 12:18

«Բոնուս» սուպերմարկետների գլխավոր տնօրենի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

«Բոնուս» սուպերմարկետների ցանցի  գլխավոր տնօրենի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Այս մասին հայտնում են ՔԿ–ից։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...

Ռուսաստանում սահմանափակումներ են մտցրել դատապարտված վերաբնակների համար

Միջազգային անցուդարձ | 2026/08/05 12:16

Ռուսաստանում սահմանափակումներ են մտցրել դատապարտված վերաբնակների համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով սահմանափակումներ են սահմանվում արտասահմանում գտնվող և մի շարք հոդվածներով քրեական կամ վարչական պատժից խուսափող քաղաքացիների համար, փոխանցում է РБК-ն:Փաստաթղթի համաձայն՝ նման անձանց արգելվում է գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր: Օրենքը նախատեսում է դրամական միջոցների և այլ գույքի սառեցման հնարավորություն, ինչպես նաև որոշակի հյ...

Էդվարդ Ասրյանը քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր

Լուրեր | 2026/08/05 12:05

Էդվարդ Ասրյանը քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշ...

Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը

Լուրեր | 2026/08/05 11:50

Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը

«Աստարա» մաքսակետում և բեռնային տերմինալում մոտ տասը բեռնատարներից կազմված խցանում է առաջացել՝ ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով, հաղորդում է ՌԻԱ «Դաղստան»-ը։Ինչպես հայտնել են Դաղստանի տրանսպորտի նախարարությունից, բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանմամբ ուղարկվեր Ռուսաստան։ Սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխարինել փաստաթղթերը, որպեսզի ապրանքը ներկայաց...

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները․ քանի առաջին կուրսեցի կգնա համալսարան

Լուրեր | 2026/08/05 11:49

Ամփոփվել են 2026թ. բուհական ընդունելության արդյունքները․ քանի առաջին կուրսեցի կգնա համալսարան

Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։Ավելի վաղ, բուհական ընդունելության հիմնական մրցույթի արդյունքում ՀՀ բուհեր էի...

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

Միջազգային անցուդարձ | 2026/08/05 11:45

Իրաքը ծրագրում է դեպի Սիրիա և Թուրքիա նավթատարի շինարարություն սկսել

Իրաքը շուտով նախատեսում է սկսել նոր նավթատարի կառուցումը դեպի հարևան Սիրիա և Թուրքիա՝ ածխաջրածինների արտահանման ուղիները դիվերսիֆիկացնելու համար։Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի նավթի նախարարության խոսնակ Սալիմ ալ-Ռիքաբի խոսքերը։«Հաջորդ քայլը կլինի Բասրա-Հադիթա նոր նավթատարի կառուցման մեկնարկի բոլոր ընթացակարգերի ավարտը, որը այնուհետև կհասնի Ջեյհան (Թուրքիա) և Բանիյաս (Սիրիա)»...

Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում

Լուրեր | 2026/08/05 11:43

Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում

Յուրաքանչյուր հաջող բիզնես սկսվում է առաջին քայլից, իսկ առաջին քայլերն առավել վստահ են, երբ կա հասանելի և հանրամատչելի տեղեկատվություն: Նոր բիզնես սկսողներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին աջակցելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործնական ուղեցույցների շարք, որոնք կհարապարակվեն ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքի գլխավոր էջում բացված «Բիզնեսը՝ քայլ առ քայլ» անվամբ պատուհանում...

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է․ որքան է մնացորդը

Լուրեր | 2026/08/05 11:39

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է․ որքան է մնացորդը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 4-ը ներառյալ.1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1272 հատ կամ օգտագործվել է 58%-ը2) դիլեր-դիստր...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/08/05 11:32

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-...

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են կատարվում․ ինչպես պաշտպանվել

Լուրեր | 2026/08/05 11:16

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են կատարվում․ ինչպես պաշտպանվել

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից:Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում...

ԱՄՆ-ը նախատեսում է օգոստոսի 5-ին հայտարարել Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման մասին

Միջազգային անցուդարձ | 2026/08/05 11:03

ԱՄՆ-ը նախատեսում է օգոստոսի 5-ին հայտարարել Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման մասին

Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման վերաբերյալ միջանկյալ համաձայնության ձեռքբերմանը, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է այդ մասին հայտարարել օգոստոսի 5-ին։ Այդ մասին հայտնում է Axios-ը։Համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, միտված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի և միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսմանը։Երկու տարածաշրջա...

2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 %-ով

Լուրեր | 2026/08/05 11:01

2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 %-ով

2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդուն­վել է 41.250 հաղորդում  (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 35.357, աճել է 5.893-ով կամ 16.6%-ով), որից 32.472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 27.847, աճել է 4.625-ով կամ 16.6%-ով), իսկ 8.778-ով չի նախաձեռնվել (2025 թվականի 1-ին կիսամյակ 7.512, աճել է 1.266-ով կամ 16.8%-ով): Այս մասին հայտ...

Օգոստոսի 4-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/08/04 20:20

Օգոստոսի 4-ի կարևոր լուրերը

1. Ուկրաինական ԱԹՍ-ների նոր հարվածները Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին. Wildberries-ի կորուստները հասել են 280 միլիարդ ռուբլուՈւկրաինական անօդաչուները հարվածել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տարածքներին:Զոհեր և վնասներ. Չեխով քաղաքի արդյունաբերական գոտում Wildberries-ի պահեստների վրա հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 6 մարդ: Հրդեհվել են պահեստներ, վնասվել են էլեկտրական ենթակայանն ու վարչակ...