Լուրեր | 2026/07/07 11:06
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 9 սմ-ով. մեկնարկել է ոռոգման ջրառը
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է ևս 2 սմ-ով: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։Հուլիսի 5-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.77 մ, ինչը 9 սմ-ով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Հատկանշական է, որ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ լճի մակարդակն ընդհանուր առմամբ բարձրացել է 55 սմ-ով։Ջրա...

