Լուրեր | 2026/08/03 11:07
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Լիլիթ Մակունցն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

