Լուրեր | 2022/05/16 07:07
Հայաստանում հիմնվել է աշխարհի ամենաբարձրադիր օրգանական խաղողի այգին
Գինեգործությունը տեղափոխվում է լեռներ. ծովի մակերևույթից 2080 մետր բարձրության վրա՝ Սմբատաբերդի և Ցախաց քարի հարևանությամբ, գտնվում է «Մարան» ընկերության օրգանիկ խաղողի այգին։ «Մարանն» անկախ Հայաստանի առաջին գինի արտադրող մասնավոր ընկերությունն է, իսկ այժմ առաջամարտիկներից է օրգանական գինեգործության մեջ: «Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանը, երբ որդիների հետ հիմնում էր օրգանիկ այգին, գ...

