Լուրեր | 2022/12/20 07:55
Տնտեսության արդիականացում. 614 ընկերություն գնել է 42 մլրդ դրամի սարքավորում և հոսքագիծ
2022-ին կառավարությունը սկսեց տնտեսության արդիականացման ծրագիրը: Ընկերությունները հնարավորություն ստացան սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ գործադիրը սուբսիդավորեց լիզինգի կամ վարկի տոկոսները: Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն ձեռք է բերել 42 մլրդ դրամի սարքավորում և հոսքագիծ:

