Brent էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում է բոլոր էներգառեսուրսների պահանջարկը:
«Էներգիայի պահանջարկն աճում է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր է: Այո, առկա է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես էներգապաշարների, ընթանում է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում է գործակալության զրուցակիցը:
Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում է իրադրությունը. դա մեծացնում է ռիսկերը»,-պարզաբանել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ABNews
Փորձագետ. Նավթը կարող է թանկանալ բարելի դիմաց մինչեւ 150 դոլար
Լուրեր | 2022/03/10 16:39

Brent էտալոնային մակնիշի նավթի արժեքը երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին, կտրուկ բարձրացել է եւ արդեն գերազանցել բարելի դիմաց 130 դոլարը: Նաեւ երկուշաբթի օրն ավելի վաղ գազի գինը Եվրոպայում նորացրել է իր պատմական առավելագույնը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով գրեթե 3900 դոլարի: Փորձագետը նշել է, որ բազմաթիվ երկրներ մեղմացնում են կորոնավիրուսի հետ կապված արգելքները, եւ աճում է բոլոր էներգառեսուրսների պահանջարկը:
«Էներգիայի պահանջարկն աճում է: Շուկայում գների իներտությունը շատ բարձր է: Այո, առկա է ընդհանուր համաշխարհային գնաճ: Նախկին գները չեն լինի, հատկապես էներգապաշարների, ընթանում է արդյունահանման եւ փոխադրման թանկացում: Նավթի ընթացիկ գինը կարող է թանկանալ եւ բարելի դիմաց անցնել 150 դոլարից»,-կարծում է գործակալության զրուցակիցը:
Նաեւ, նրա խոսքով, նավթաշուկայի վրա այժմ ներգործում են եւս մի քանի գործոններ, ներառյալ նավթի սպառումը կրճատելու ընդհանուր համաշխարհային ձգտումը «ածխածնազերծման» շրջանակներում եւ Ուկրաինայի իրադրությունը: Բայց, Տիմոֆեեւի կարծիքով, առավել մեծ չափով ազդեցություն են գործում ԶԼՄ-ների հաղորդագրությունները: «Բազմաթիվ բրոքերներ նորությունների ազգակներն օգտագործում են որպես գործողության ղեկավար սկզբունք, եւ նորությունների հակասությունների խուճապը խախտում է իրադրությունը. դա մեծացնում է ռիսկերը»,-պարզաբանել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/13 20:20
Հոկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
1. «Առաջիկայում պետք է կենտրոնանալ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա». Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա։Պետականության հարատևություն. Վարչապետի խոսքով՝ երբ դա տեղի ունենա, կարելի կլիլի արձանագրել, որ դ...

Լուրեր | 2026/10/13 19:24
Երևան-Լոնդոն ուղիղ չվերթները՝ քննարկման առանցքում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ա...

Լուրեր | 2026/10/13 19:19
Հոկտեմբերի 13-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀանրային սննդի բացօթյա տարածքների տեղական տուրքի դրույքաչափերի փոփոխություն ԵրևանումԵրևանի ավագանու որոշմամբ ամառային սեզոնը սահմանվել է 8 ամիս (տուրքը 1 քմ-ի համար 30,000 դրամից դարձել է 40,000 դրամ), իսկ ձմեռայինը՝ 4 ամիս (տուրքը 1 քմ-ի համար 30,000-ից նվազել է 20,000 դրամի):ԱՄՀ-ն պահպանել է Հայաստանի 2026 թ. տնտեսական աճի կանխատեսումը 5.5%-ի մակարդակումԱրժույթի միջազգային հիմնադրա...

Լուրեր | 2026/10/13 17:08
«STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական մոդուլը կներդրվի նաև քոլեջների մասնագիտական չափորոշիչներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությամբ մեկնարկել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում «STEP.ai–Արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի ինտեգրման և ներդրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ծրագրի կարևոր ուղղություններից է ուսանողնե...

