Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Ն.Փելոսիի՝ Թայվան կատարած այցի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
Օգոստոսի 2-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին մեկնեց Թայվան՝ չնայած բուռն բողոքին և չինական կողմի խիստ նախազգուշացմանը։ Սա «Մեկ Չինաստան» սկզբունքի և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթների լուրջ խախտում է, Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքի լուրջ խախտում, Չինաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում, որը կվնասի խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցի տարածքում, միանգամայն սխալ ազդանշան է ուղարկում անջատողական ուժերին: Չինական կողմը կտրականապես դեմ է դրան, դատապարտում է և բողոքի նոտա հղում: Աշխարհում կա միայն մեկ Չինաստան, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, ինչպես հստակորեն սահմանված է ՄԱԿ ԳԱ 1971 թվականի 2758 բանաձևում: 1949 թվականին ՉԺՀ-ի հիմնադրումից ի վեր 181 երկիր դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նրա հետ մեկ Չինաստան սկզբունքի հիման վրա, որը ներկայացնում է միջազգային հանրության համընդհանուր կոնսենսուսը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմը։ 1979 թվականին «ՉԺՀ-ի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ կոմյունիկեի» մեջ Վաշինգտոնը հստակ խոստում տվեց. «Միացյալ Նահանգները ընդունում է, որ ՉԺՀ կառավարությունը Չինաստանի միակ օրինական կառավարությունն է, և այս համատեքստում Միացյալ Նահանգների ժողովուրդը կպահպանի մշակութային, առևտրային և այլ ոչ պաշտոնական կապեր Թայվանի ժողովրդի հետ»: ԱՄՆ Կոնգրեսը, որպես կառավարության մաս, պետք է խստորեն պահպանի ԱՄՆ կառավարության հանձնառությունը մեկ Չինաստանի քաղաքականությանը՝ դադարեցնելու Թայբեյի հետ բոլոր պաշտոնական շփումները: Չինական կողմը հետևողականորեն դեմ է ԱՄՆ Կոնգրեսի պատգամավորների Թայվան ճանապարհորդությանը` համարելով, որ ԱՄՆ վարչակազմը պարտավոր է արգելափակել նման ուղևորությունները: Ն.Փելոսիի՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակի պաշտոնում Թայվան ցանկացած ձևով ցանկացած պատրվակով ժամանումը ոչ այլ ինչ է, քան լուրջ քաղաքական սադրանք Վաշինգտոնի և Թայբեյի միջև պաշտոնական շփումների մակարդակը բարձրացնելու համար, ինչը չինական կողմը կտրականապես մերժում է։ Թայվանի հարցը Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում ամենակարեւոր ու զգայուն խնդիրն է։ Այսօր Թայվանի նեղուցում իրավիճակը գնալով ավելի է սրվում, և կան լուրջ մարտահրավերներ։ Հիմնական պատճառը Թայբեյի ռեժիմի և Վաշինգտոնի կողմից ստատուս քվոն փոխելու փորձերն են։ Թայվանի հարցում Չինաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը համահունչ է:Պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր պաշտպանությունը Չինաստանի 1,4 միլիարդ ժողովրդի անսասան կամքն է, իսկ հայրենիքի ամբողջական վերամիավորումը բոլոր չինացիների ընդհանուր ձգտումն ու սուրբ պարտականությունն է։ Անընդունելի է ժողովրդի կամքին հակառակ գնալը, ինչպես անհնար է շրջել պատմության ընթացքը։ Ոչ մի երկիր, ոչ մի ուժ և ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի կառավարության և ժողովրդի ամուր վճռականությունը, անսասան կամքը և հզոր կարողությունը՝ պաշտպանելու ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերամիավորելու երկիրը և երիտասարդացնելու չին ազգը: Ն.Փելոսիի չինական Թայվան կատարած այցի կապակցությամբ Պեկինը, անշուշտ, կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար, և դրանից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կկրեն Միացյալ Նահանգները և անջատողական ուժերը ,որոնք քարոզում են ” Թայվանի անկախությունը”: Չինաստանի և ԱՄՆ-ի՝ որպես երկու խոշոր տերությունների միջև հարաբերություններ կառուցելու համար միակ ընտրությունը փոխադարձ հարգանքն է, խաղաղ համակեցությունը, հակամարտություններից խուսափելը և փոխշահավետ համագործակցության ձեռքբերումը։ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, որի մասին ոչ մի երկիր իրավունք չունի դատելու։ Պեկինը վճռականորեն պահանջում է Վաշինգտոնից դադարեցնել միջամտությունը Թայվանի գործերին՝ որպես Չինաստանի ներքին գործերին, և դադարեցնել Թայվանի անջատողական ուժերին աջակցելն ու ներումը: Թայվանի հարցում Միացյալ Նահանգները պետք է դադարի մի բան ասել և այլ բան անել:ABNews
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ն.Փելոսիի Թայվան այցելության վերաբերյալ
Լուրեր | 2022/08/03 02:53

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/09 19:19
Հոկտեմբերի 9-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԷլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը հոկտեմբերի 8-ի դրությամբ (ՊԵԿ)Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը կազմում է 862 հատ (օգտագործվել է 75%-ը), իսկ դիլեր չհանդիսացողներինը՝ 204 հատ (օգտագործվել է 99%-ը):Հայաստանն ընդգրկվել է ամենաազատ 40 երկրների շարքում«Աշխարհի տնտեսական ազատությունը» ամենամյա զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը՝ ապահովելով բարձր դիրքեր...

Լուրեր | 2026/10/09 18:39
Վաղվանից ուժի մեջ կմտնի հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների ԵՄ կարգավորումը
Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում և վաղն ուժի մեջ կմտնի: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից

Լուրեր | 2026/10/09 18:38
American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում
Ամերիկյան American Airlines ավիաընկերությունը նախատեսում է հաջորդ տարվանից SpaceX-ի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ներդնել իր հիմնական նավատորմի ավելի քան 1000 ինքնաթիռում

Լուրեր | 2026/10/09 18:34
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ, հաղորդում է Reuters-ը

