Ինչպես հայտնի է, Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը դադարեցնում ենիրենց աշխատանքը Ռուսաստանում, եւ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերն այլեւս չեն աշխատի երկրից դուրս։
Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:
The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։
Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։
Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։
China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:
Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։
2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:
UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։ABNews
Չինական UnionPay-ը՝ այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերին
Լուրեր | 2022/03/10 16:44

Ինչպես հայտնի է, Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը դադարեցնում ենիրենց աշխատանքը Ռուսաստանում, եւ ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված այդ համակարգերի քարտերն այլեւս չեն աշխատի երկրից դուրս։
Պլաստիկ քարտերի ազգային համակարգում (НСПК) ռուսաստանցիներին խորհուրդ են տվել արտերկրում գնումների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար ձեւակերպել «Mир» եւ չինական UnionPay վճարային համակարգի քոբրենդինգային՝ «Мир»-UnionPay քարտը, որը կընդունվի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շուրջ 180 երկրներում, որոնք աշխատում են UnionPay-ի հետ:
The Bell-ի տվյալներով՝ այդպիսի քարտեր են թողարկում ռուսաստանյան մի քանի բանկեր։ Հավանական է, որ կաճի այն բանկերի թիվը, որոնք կսկսեն թողարկել UnionPay քարտերը։ «Սբեր»-ը, «Ալֆա-բանկ»-ը եւ «Տինկոֆ»-ն արդեն հայտարարել են այս ուղղությամբ աշխատելու մասին, գրում է պարբերականը։
Վերջին իրադարձությունների ֆոնին ներկայացնում ենք չինական UnionPay վճարային համակարգի վերաբերյալ որոշ տվյալներ։
Չինական China UnionPay (CUP) ազգային վճարային համակարգը գործարկվել է 2002 թվականին՝ երկրից դուրս չինական բիզնեսներին աջակցելու համար: Ստեղծման նախաձեռնողներն էին Պետխորհուրդը եւ Չինաստանի Ժողովրդական բանկը։ Դրա բաժնետերերն են ավելի քան 200 ֆինանսական հաստատություններ։
China UnionPay-ն ունի դուստր ընկերություն՝ UnionPay International-ը (UPI), որը կենտրոնացած է Չինաստանից դուրս UnionPay-ի գլոբալ բիզնեսի աճի եւ աջակցության վրա: Համագործակցելով աշխարհի ավելի քան 2500 ֆինանսական հաստատությունների հետ՝ UPI-ը հնարավորություն է տալիս օգտագործել քարտերն՝ ապրանքների, ծառայությունների դիմաց վճարելու եւ գումարը կանխիկացնելու համար աշխարհի 180 երկրում: UnionPay-ի քարտերը թողարկվում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում:
Finuslugi.ru պորտալի տվյալներով՝ UnionPay քարտեր ընդունող բանկոմատների թիվը գերազանցում է 1 միլիոնը, իսկ թողարկված քարտերի եւ դրանցով գործարքների քանակը համեմատելի է Visa-ի եւ Mastercard-ի հետ։
2007 թվականին Ռուսաստանում սկսեցին ընդունել CUP քարտերը։ 2014-ին ռուսաստանյան բանկերը սկսեցին դրանք թողարկել։ 2016-ին НСПК-ն եւ չինական CUP-ը պայմանավորվեցին գործարկել «Мир»-UnionPay քոբրենդինգային քարտի նախագիծը:
UnionPay քարտերը լինում են դեբետային, վարկային եւ կանխավճարային: Հաճախորդներին առաջարկվում են Classic կատեգորիայի եւ պրեմիում՝ Gold, Platinum ու Diamante քարտերը: Վերջիններիս քարտապանները CUP-ից ստանում են աջակցություն արտասահման մեկնելիս, բժշկական օգնություն, կոնսիերժ ծառայություն, հավատարմության ծրագրերին հասանելիություն եւ այլ արտոնություններ, որոնք նման են Visa եւ Mastercard քարտապաններին տրամադրվող աջակցությանը։Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/14 20:20
Հոկտեմբերի 14-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրից հետո Հայաստանի տարածքային տեսլականըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակած տեսանյութում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ իր տեսլականը:Տարածքը և հիմքերը. Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանի Հանրապետության...

Լուրեր | 2026/10/14 19:19
Հոկտեմբերի 14-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀայաստան-Լեհաստան առևտրաշրջանառությունն աճել է 2.2 անգամ2026 թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 2.2 անգամ։ Հայաստանից Լեհաստան արտահանվել է 711 տոննա հատապտուղ և միրգ, ավելի քան 400 տոննա բանջարեղեն, ինչպես նաև 0.3 տոննա ծաղիկներ:Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան 161.5 կմ հատվածի նախագծումՔննարկվել են Հյուսիս-հարավ ներդրում...

Լուրեր | 2026/10/14 16:23
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք։ Վարչության օպերատիվ-տեխնիկական բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևանում գործող ընկերությունը խարդախությամբ հափշտակում է քաղաքացիների գումարները։ Ընկերության առաջարկած ծառայությունները գովազդվել են նաև սոցիալական ցանցերում, այդ թվում՝ հայտնի բ...

Լուրեր | 2026/10/14 16:05
Հայաստանը պահպանել է 59-րդ տեղը Նորարարության համաշխարհային ինդեքսում․ WIPO
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է Նորարարության համաշխարհային ինդեքսի (Global Innovation Index) նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը: Վարկանիշում ընդգրկված է 139 երկիր:Ինչու է դա կարևոր. Հայաստանը պահպանել է նախորդ տարվա (2025 թ.) իր դիրքը՝ ցուցադրելով կայունություն նորարարական ներուժի և տեխնոլոգիական էկոհամակարգի գնահատման գլոբա...

