Հուլիսին հունիսի համեմատ Լարսում մեքենաների թիվը ավելացել է 10 տոկոսով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ ռուսական կողմը անցկացնում է նոր անցագծեր, ու ներդրվել է երկրորդ մաքսակետ: Սա հնարավորություն է տալիս ավելացնել թողունակությունը, միևնույն ժամանակ ըստ նախարարի վիճակը շարունակում է մնալ բարդ, և հենց այդ նպատակով աշխատում են լոգիստիկ այլ ուղիներ ունենալու ուղղությամբ ՝ օդային և լաստանավային: Վերջինի մեկնարկին, ըստ Վահան Քերոբյանի, քիչ է մնացել: Որոշ դետալների ճշտումից հետո կհրապարակեն չվացուցակը: Երբ լինի լաստանավային փոխադրման այդքան սպասված մեկնարկը՝ Կառավարությունը նաև կսուբսիդավորի, այսինքն՝ փոխադրողը կվճարի միայն երկաթուղով տեղափոխման համար, իսկ լաստանավով փոխադրման ամբողջ ծախսը կփոխհատուցի Կառավարությունը։
ABNews
Շուտով կլինի լաստանավային փոխադրման այդքան սպասված մեկնարկը
Լուրեր | 2022/08/09 07:17

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/12 16:27
Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ. վարչապետ (տեսանյութ)
Radio France International-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի հնարավոր տարբերակներից մեկն է: Նա ընդգծել է, որ երկրի և ժողովրդի ռազմավարական նպատակը արտաքին հարաբերություններում այլընտրանքներ ձևավորելն է:Ինչու է դա կարևոր. Հայաստանը ձգտում է դուրս գալ միակողմանի կախվածությունից, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրութ...

Լուրեր | 2026/10/12 15:16
Կառավարությունը 284,4 մլն դոլարի չափով վարկ կվերցնի ՎԶՄԲ-ից․ ինչ ուղղություններով է ծախսվելու գումարը
«Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ստորագրվել են 284.4 միլիոն դոլարի ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրեր: Այս մասին ԱԺ-ում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:Ինչու է դա կարևոր. Ծրագիրը նպատակ ունի բնակարանային լուծումներ ապահովել շուր...

Լուրեր | 2026/10/12 15:12
Նորարարական ծխախոտային արտադրատեսակները նոր մարտահրավեր են Հայաստանի առողջապահական համակարգի համար
Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը ներկայացրել են Հայաստանում ծխելու վիճակագրությունն ու նոր տիպի (էլեկտրոնային) ծխախոտների պատճառած ռիսկերը:Ինչու է դա կարևոր. Չնայած օրենսդրական խստացումներին ու գովազդի սահմանափակումներին՝ մարքե...

Լուրեր | 2026/10/12 14:04
Տնտեսագիտության 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին
Տնտեսագիտության 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռոբերտ Հոլին և Մայքլ Վուդֆորդին : Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից:«Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան որոշել է Ալֆրեդ Նոբելի հիշատակի Շվեդիայի պետական բանկի 2026 թվականի տնտեսագիտության ոլորտում մրցանակը շնորհել Ռոբերտ Է. Հոլին և Մայքլ Վուդֆորդին «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի համար»»,- գրված է հաղորդագ...

