ABNews

Գերմանական պատվիրակությանը հյուրընկալել է Արդյունաբերողների եւ գործարարների միությունը

Լուրեր | 2022/09/01 06:40

Գերմանական պատվիրակությանը հյուրընկալել է Արդյունաբերողների եւ գործարարների միությունը
Դոյչե տելեկոմ ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ հյուրընկալվել է Արդյունաբերողների եւ գործարարների միությունում: Նշվում է, որ ընկերությունը մտադիր է աշխատանք ծավալել նաեւ Հայաստանում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Գործարարները հյուրերին ծանոթացրել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, օրենսդրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եղած կացությանը, առավելություններին եւ առանձնահատկություններին։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը