ABNews

Գերմանական գազի պահեստներն արդեն 75,43%-ով լցված են

Լուրեր | 2022/08/15 05:27

Գերմանական գազի պահեստներն արդեն 75,43%-ով լցված են
Գազի պահեստավորման մասին ԵՄ կանոնակարգի համաձայն, որն ընդունվել է մայիսին, մինչեւ սեպտեմբերի 1-ը նախատեսվում էր հասնել 75 տոկոսի նշագծին: Գերմանիայում հնարավոր է եղել արագացնել պահեստարանների լիցքավորումը` նվազեցնելով գազի սպառումը ամռանը եւ ավելացնելով կապույտ վառելիքի ներկրման ծավալը հյուսիս-արեւմտյան Եվրոպայից: Նույն կանոնակարգը նախատեսում է, որ գերմանական պահեստները պետք է լցվեն առնվազն 85 տոկոսով մինչևեւ հոկտեմբերի 1-ը եւ առնվազն 95 տոկոսով մինչեւ նոյեմբերի 1-ը: Սակայն, եթե ներկա թափը շարունակվի, ապա այս նպատակները նույնպես ավելի շուտ կիրականանան:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը