Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ կընդլայնվի այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկը կընդլայնվի ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։
Նշվում է, որ միասնական կդառնա աշխատանքային ստաժը հաստատելու ընթացակարգը՝ 1992–2013թթ․ ժամանակահատվածների աշխատանքային ստաժը հաստատելիս աշխատանքային գրքույկի պատշաճ գրառումների եւ ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելու տեղեկատվության առկայության դեպքում աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր չեն պահանջվի։
Կպարզեցվի Ղարաբաղում աշխատած անձանց աշխատանքային ստաժը հաստատելու կարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի արխիվները հիմնականում չեն պահպանվել։
«Սա նշանակում է, որ Ղարաբաղի տարածքի համար 1992-2013թթ․ աշխատանքային ստաժը կհաստատվի նաեւ այն դեպքերում, երբ օբյեկտիվորեն բացակայում են սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթղթերը։
Կմշակվեն եւ կներդրվեն ծրագրային գործիքներ, որոնք հնարավորություն կտան ինքնաշխատ եղանակով հաշվարկել քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների ստաժը եւ ձեւավորել սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկանքներ։
Կհստակեցվեն աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները, մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների անվանումները»,- ասվում է հաղորդագրությունում:
ABNews
Աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները փոփոխվում են․ որոնք են հիմնական սկզբունքները
Լուրեր | 2025/11/07 08:22

Կկրճատվի քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։
Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/25 11:56
Թուրքիան հերքել է ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը
Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել։ Հայտնում է Ermenihaber-ը։«Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում ե...

Լուրեր | 2026/08/25 11:53
Կրեմլում հերքել են Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու մասին լուրերը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI -ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանում նոր մոբիլիզացիա անցկացնելու ծրագրերի մասին հայտարարությունները։ Վերջին օրերին նման պնդումներ էին արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և արևմտյան ԶԼՄ-ները։Պեսկովի խոսքով՝ խոսքը տեղեկատվական կեղծիքների մասին է, որոնք տարածվում են Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։«Այս ամենը տարած...

Լուրեր | 2026/08/25 11:50
Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2026–ի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Հրահանգավորումն ավարտված է, երթուղին՝ սահմանված։ Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերը դուրս են գալիս երթուղիներ։ Նրանց աշխատանքը միայն հասարակական կարգի պահպանմամբ չի սահմանափակվում․ ծառայողների զգոնության և օպերատիվ արձագանքի արդյունքում կանխվում, հայտնաբերվում և բացահայտվում են հանցագործություններ։«Ոստիկանության գվարդիան, բացի օբյեկտների պահպանությունից, իրականացնում է նաև հասարակական կարգի...

Լուրեր | 2026/08/25 11:47
Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը, որը հայտարարել է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին, կարող է բախվել այն հանգամանքին, որ նման վերակողմնորոշման գինը չափազանց բարձր կլինի։ Այդ մասին գրում է «Իզվեստիան»։«Եվրամիությանը անդամակցությունն ու նրա հետ լիարժեք առևտրային հարաբերությունների մեկնարկը կպահանջեն տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Այդ ամբողջ ընթացքում ծա...

