REXUS Premium Club-ը բացառիկ բիզնես համայնք է, որը միավորում է ձեռնարկատերերի, ղեկավարների և ոլորտի առաջատար մասնագետներին։ Ակումբի նպատակն է` ստեղծել արժեքավոր կապեր, խթանել համագործակցությունը և ձևավորել միջավայր, որտեղ յուրաքանչյուր անդամ ստանում է նոր հնարավորություններ՝ բիզնեսի և անձնական աճի համար։ Ակումբի անդամների համար հասանելի է նաև կոնսերժ ասիստենտի ծառայությունը, որը հնարավորություն է տալիս ստանալ արագ և որակյալ աջակցություն։
Այսօր բիզնես միջավայրը միայն լավ գաղափարների մասին չէ։ Հաճախ ամենակարևոր ռեսուրսը ճիշտ մարդիկ են՝ մարդիկ, որոնց հետ մեկ հանդիպումը կարող է ստեղծել նոր ու մեծ հնարավորություններ։ REXUS Premium ակումբի շուրջ ձևավորված համայնքում կարևոր դեր ունի ոչ միայն գործարար միջավայրը, այլև այն կապերը, որոնք ստեղծվում են մարդկանց միջև։
REXUS Premium ակումբում վստահ են՝ հաջող համագործակցությունները միայն գրասենյակներում չեն ծնվում։ Այդ իսկ պատճառով ակումբը կազմակերպում է ոչ միայն բիզնես հանդիպումներ, այլև տարբեր ձևաչափերով միջոցառումներ, որոնց նպատակը համայնքի անդամների միջև վստահության և երկարաժամկետ կապերի ձևավորումն է։ Այդ հանդիպումներից մեկը White Network nightn-ն է, որտեղ համայնքի անդամները հանդիպում են, շփվում և հիմք դնում նոր համագործակցությունների։ Համայնքը միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց՝ գործարարներ, ձեռնարկատերեր, իրավաբաններ և տարբեր ոլորտի մասնագետներ։ Այստեղ կարևոր է ոչ թե մասնագիտությունը, այլ այն արժեքը, որը մարդիկ կարող են փոխանցել միմյանց։
Այստեղ վստահ են՝ հաջող բիզնեսը սկսվում է հաջողակ մարդկանցից։ Իսկ երբ մեկ հարթակում հանդիպում են փորձը, գաղափարներն ու վստահությունը, համագործակցությունները դառնում են ոչ թե պատահական, այլ բնական շարունակական։
ABNews
Երբ կապերը դառնում են արժեք. REXUS Premium Club․ վստահությունից՝ դեպի համագործակցություն
Գործընկերային նյութեր | 2026/07/28 14:09

Տարածել
Կարդացեք նաեւ

Գործընկերային նյութեր | 2026/08/21 18:18
Հայկական E-auto-ի՝ շուրջ 5 մլն դոլարի ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը
E-auto ընկերությունը, որը HONGQI էլեկտրամոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տե...

Գործընկերային նյութեր | 2026/08/21 15:15
Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ
Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։Տարիների ընթացքում փոքր նախաձեռնությունը վերածվել է սեփական արտադրություն ունեցող բրենդի՝ լայն տեսականիով և հազարավոր հավատարիմ սպառողներով։ PinkBerry-ն շուկայում առանձնանալու ճանապարհը սկ...

Գործընկերային նյութեր | 2026/08/21 13:51
«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank
IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համագործակցություն են սկսել «Կողք կողքի» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում՝ հիմնվելով դրա համայնքային զարգացման, կրթության, ինչպես նաև մարդու ներուժի բացահայտման և ակտիվացման փորձի վրա։

Գործընկերային նյութեր | 2026/08/18 18:24
Ba3 վարկանիշ Moody’s-ից Evocabank-ին
Evocabank-ը Moody’s-ից ստացել է Ba3 վարկանիշ՝ դրական հեռանկարով, որը համապատասխանում է Հայաստանի սուվերեն վարկանիշին։

