Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական միությունն ընդլայնում են Հայաստանում փախստականների կողմից հիմնադրված բիզնեսներին տրամադրվող աջակցությունը՝ միաժամանակ ամրապնդելով երկրի ընդհանուր տնտեսական դիմակայությունը։
Թուրքիայի և Կովկասի հարցերով ՎԶԵԲ գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին և ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրի մեկնարկին նվիրված, Երևանում անցկացված միջոցառման շրջանակներում ֆինանսավորման նոր փաթեթի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։
*գովազդ

