Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակները շարունակում են շրջիկ սպասարկման ծրագիրը՝ քաղաքացիներին հասանելի դարձնելով միգրացիայի, քաղաքացիության և հաշվառման-քննական բաժինների ծառայությունները՝ անմիջապես բնակության վայրերում։
Հուլիսի 24-ին շրջիկ սպասարկում կիրականացվի՝
- Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-ից 16:00։
- Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-ից 16:00։
Նույն օրը շրջիկ գրասենյակներ կաշխատեն նաև՝
- Շիրակի մարզի Ամասիա համայնքում
- Լոռու մարզի Ստեփանավան համայնքում,
միայն հուլիսի 17-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերի հանձնումիրականացնելու նպատակով։
Քաղաքացիները կարող են տեղում՝
- փոխանակել անձնագրեր,
- ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայականներ և տեղեկանքներ,
- Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք՝ դիմել ՀՀ քաղաքացիության համար։
- Հնարավոր է նաև վարորդական իրավունքի վկայականի, սեփականության կամ հաշվառման վկայագրերի փոխանակում կամ կորուստի դեպքում նոր փաստաթղթերի ստացում։
Ծառայությունները մատուցվում են արագացված և տեղում՝ առանց Երևան այցելելու անհրաժեշտության։

