ԱՄՆ-ն Նյու Յորքում անցկացվող TRIPP նախագծին նվիրված միջոցառման ընթացքում մտադիր է պաշտոնապես հայտարարել Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վաշինգտոնյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն։
Ինչ է հիմնադրամը. Տրանսկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը ավելի լայնորեն հայտնի TRIPP+-ի պաշտոնական իրավաբանական անվանումն է և հանդիսանում է TRIPP նախագծի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլը։
Մասնակիցները. Միջոցառմանը սպասվում է ավելի քան 40 ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների («C5») ներկայացուցիչների մասնակցությունը։
Համատեքստ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայումս գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։
Ինչու է դա կարևոր ԱՄՆ-ի կողմից TRIPP+ (Trans-Caspian Enterprise Fund) հիմնադրամի գործարկումը նպատակ ունի խթանելու տնտեսական ու լոգիստիկ ինտեգրացիան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև՝ ապահովելով մասնավոր հատվածի ու միջազգային ներդրումների ներգրավումը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում։


