2026 թվականի սեպտեմբերի 5-6-ը Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր նախասրահում կանցկացվի Tour EXPO 2026 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը մեկ հարթակում կհամախմբի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին՝ զբոսաշրջային ընկերություններին, հյուրանոցներին, տուրօպերատորներին, ավիաընկերություններին, տրանսպորտային և սպասարկման կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի մարզերի և միջազգային ուղղությունների ներկայացուցիչներին։
Tour Expo 2026-ի նպատակն է խթանել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ստեղծել նոր գործարար կապեր, ներկայացնել զբոսաշրջային նոր ուղղություններ և ծառայություններ, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Ցուցահանդեսը նախատեսված է ինչպես ոլորտի մասնագետների և բիզնես ներկայացուցիչների, այնպես էլ զբոսաշրջությամբ հետաքրքրվող այցելուների համար։
Անցկացման վայր՝ Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր սրահ
📅 սեպտեմբերի 5-6, 2026թ.
⏰ Ժամը՝ 11:00-20:00
Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ Հարավկովկասյան ՓԲԸ
Ցուցահանդեսի հովանավոր՝ Dilijan Inn
Ցուցահանդեսի պաշտոնական աջակից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտե
Ցուցահանդեսի ինֆորմացիոն աջակից՝ Տուրիզմի միացյալ ֆեդերացիա
🎟 Մուտքն ԱԶԱՏ Է
Tour Expo 2026՝ Ճանապարհորդությունը սկսվում է այստեղ:
ABNews
Tour Expo 2026՝ ճանապարհորդությունը սկսվում է այստեղ
Գործընկերային նյութեր | 2026/09/03 12:00

Տարածել
Կարդացեք նաեւ

Գործընկերային նյութեր | 2026/10/14 19:01
Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա
Սեպտեմբերին համաշխարհային պարտատոմսերի շուկաները ճնշման տակ էին՝ գնաճի շուրջ մտահոգությունների և կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության խստացման ազդակների հետևանքով։ Ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների շուկայում համաշխարհային պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը մոտեցել է 4%-ին՝ հասնելով 2007 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Կենտրոնական բանկերի քաղաքականության խստացումն ու...

Գործընկերային նյութեր | 2026/10/14 13:54
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում
Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան 163 և Երևանի Զորայր Խալափյանի անվան 156 հիմնական դպրոցներին հանձնեցին «Տիեզ...

Գործընկերային նյութեր | 2026/10/13 17:14
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Գործընկերային նյութեր | 2026/10/13 16:55
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչև ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։Այսօր ընկերությունն արտադրում է դռներ, պատուհաններ, ֆասադային, ալյումինե և մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Բասենցյանի խոսքով՝ բիզնեսի կայուն զարգացման հիմքում ոչ միայն արտադրանքն է, այլև հաճախորդնե...

