«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար և կուժեղացնի Միջին միջանցքը, ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը՝ ադրբեջանական APA գործակալությանը։
Նա նշել է, որ այս միջանցքը պետք է լինի կապող կամուրջ, որը կհամախմբի խաղաղությունն ու համագործակցությունը տարածաշրջանում։
Ամենավերջին տեղեկություններով՝ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը։ Հայաստանի վարչապետն իր ասուլիսում հաստատել է, որ այս ամերիկյան առաջարկն է հիմնականը ապաշրջափակման հարցում, սակայն վերջնական համաձայնություն այս ճանապարհի օգտագործման վերաբերյալ դեռ չկա։

