ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի պաշտոնյաներին հայտարարել է, որ հակամարտության ավարտից հետո Եվրոպան պետք է առաջատար դեր ստանձնի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ապահովման գործում։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն եվրոպացի դիվանագետի։
Ըստ նրա, Պետդեպարտամենտի ղեկավարը Սպիտակ տան այս դիրքորոշման մասին հայտնել է հինգշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով եվրոպացի խորհրդականների հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ապահովմանը, սակայն չի հստակեցրել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն այդ ուղղությամբ։
ԱՄՆ-ի սահմանափակ մասնակցությունը կարող է կայանալ նրանում, որ ամերիկացի օդաչուները հետախուզական թռիչքներ կիրականացնեն Ուկրաինայի վրայով, նշել են հեռուստաալիքի այլ աղբյուրներ։
ԱՄՆ վարչակազմում քննարկվում է նաև այդ նպատակով անօդաչու թռչող սարքերի գործարկման տարբերակը, հավելել են CNN-ի զրուցակիցները։

