Կառավարության հուլիսի 24-ի նիստում որոշվել է երկարաձգել 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
Այս քայլը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացի ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ։
Նախնական տվյալներով զորակոչը պետք է ավարտվեր հուլիսի 31-ին, սակայն իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ բժշկական հետազոտման ծավալները չեն կարող ավարտվել նախանշված ժամկետում։
Որոշման նպատակն է բացառել բժշկական փորձաքննության ձգձգման հետևանքով տարկետման տրամադրումը կամ քաղաքացիների ձմեռային զորակոչի տեղափոխումը։

