ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպում է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը, որը տեղի կունենա ս.թ օգոստոսի 5-7-ը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և հարակից Անգլիական այգու տարածքում։
Գրասենյակից հայտնում են, որ Համաժողովը կհյուրընկալի 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդի 55 երկրից և 200 մասնակցի Հայաստանից։
Եռօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, ինտերակտիվ աշխատաժողովներ, բանախոսություններ, աշխատաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, համայնքային կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ, համաժողովի մեկնարկն ազդարարող մարզական մարաթոն, էքսպո, սփյուռքի հայ երիտասարդների մասնակցությամբ հայկական ազգային տարազների ցուցադրություն և այլ մշակութային միջոցառումներ։
Հավատարմագրման համար խնդրում ենք մինչև ս.թ օգոստոսի 2-ը պատասխան նամակով ուղարկել լրագրողների անունը, ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը։ Տեղեկացնում ենք, որ չհավատարմագրված լրատվամիջոցները չեն կարող մասնակցել միջոցառմանը:

