Ցուցահանդեսը կազմակերպվել էր մասնավորապես ռուսաստանաբնակ հայերի և ներդրողների համար՝ նպատակ ունենալով ծանոթացնել նրանց Հայաստանի անշարժ գույքի շուկայի հնարավորություններին, ուսումնասիրել նոր շուկայի արձագանքը և բացահայտել ներդրումային հեռանկարները։
Միջոցառման շրջանակում ներկայացվել էին Հայաստանի տարբեր քաղաքներում իրականացվող անշարժ գույքի խոշոր նախագծեր, բնակելի և առևտրային համալիրներ, ինչպես նաև ներդրումային գայթակղիչ պայմաններ։ Ցուցահանդեսին մասնակցել էին ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արաբական Էմիրությունների ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսից հետո «Big Projects» ընկերության և TOON EXPO Moscow-ի մասնակցած մի շարք ընկերությունների ներկայացուցիչները հավաքվել էին ամփոփելու անցած միջոցառման արդյունքները։ Առաջին միջազգային փորձը հաջող էր՝ արձանագրվել է մեծ հետաքրքրություն և մի շարք համագործակցությունների հիմքեր դրվել։
*գովազդ

