Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները հուլիսի 31-ին կգործեն հետևյալ համայնքներում՝
Կոտայքի մարզ, Գառնի – ժամը 11:00-16:00, համայնքապետարանի հարևանությամբ
Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ – ժամը 11:00-16:00, համայնքապետարանի հարևանությամբ
Արարատի մարզ, Արարատ և Արմավիրի մարզ, Մեծամոր – փաստաթղթերի հանձնում՝ հուլիսի 24-ին ներկայացված դիմումների շրջանակում
Քաղաքացիները կարող են ստանալ հետևյալ ծառայությունները՝
Անձնագրի փոխանակում
Ժամանակավոր պաշտպանության վկայական
Տեղեկանքներ
ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունում (ԼՂ-ից տեղահանված անձանց համար)
Վարորդական իրավունքի, սեփականության և հաշվառման վկայագրերի փոխանակում կամ նորերի ստացում
Հաշվառման-քննական բաժինների այլ ծառայություններ
Ծառայությունները տրամադրվում են տեղում՝ առանց մայրաքաղաք այցելելու անհրաժեշտության։

