Իրանի Մեջլիսի տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել ազգային արժույթի՝ ռիալի դենոմինացիայի մասին օրինագծին։
Ըստ հանձնաժողովի ղեկավար Շամսեդդին Հոսեյնիի՝ ռիալի նոր միավորը կլինի 10․000 ներկայիս ռիալի համարժեքը։ Հակառակ նախնական առաջարկին՝ ազգային արժույթի անվանումը չի փոխվի, և այն չի վերանվանվի «թուման»։ Փոխարենը ներդրվելու է «քրան» անունով նոր միավոր, որտեղ 1 նոր ռիալը կհամապատասխանի 100 քրանի։
Աղբյուր՝ ТАСС

