2025 թվականի հունիսին Հայաստանում իրականացվել է 20,587 անշարժ գույքի գործարք, ինչը 560-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ առուվաճառքի գործարքներն ավելացել են՝ կազմելով 4,885 գործարք, որը 331-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։
Տարածքային բաշխմամբ՝
Գյուղերում՝ 1,922 գործարք
Երևանում՝ 1,920 գործարք
Այլ քաղաքներում՝ 1,043 գործարք
Գույքի տեսակներով՝ ամենաշատը գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառք․ հունիսին իրականացվել է 1,825 գործարք, որը 664-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ՝
Գնել են 144 գույք (այդ թվում՝ 73 բնակարան)
Վաճառել են 218 գույք (այդ թվում՝ 61 բնակարան)
Առավել ակտիվ են եղել ՌԴ քաղաքացիները՝
Գնել են 95 գույք, վաճառել՝ 164
Նրանց հաջորդել են ԱՄՆ քաղաքացիները (15 գնված, 18 վաճառված) և Իրանի քաղաքացիները (5 գնված գույք)։

