Ներդրողները մտահոգված են Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի զարգացումներով․ ԱՄՆ-ում սպասվում է Դաշնային պահուստային համակարգի (Fed) որոշումը տոկոսադրույքների վերաբերյալ, մինչդեռ Ֆրանսիայում սրանում է կառավարության ճգնաժամը։
Վերլուծաբանները նշում են, որ սեպտեմբերին ակտիվանալու է շուկաների անկայունությունը՝ ամառային հանգստից հետո։
Վաշինգտոնում սեպտեմբերի 5-ին կհրապարակվի օգոստոս ամսվա աշխատաշուկայի վիճակագրությունը, որը կարևոր ազդակ կհանդիսանա Fed-ի սեպտեմբերի 17-ի նիստից առաջ։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում վարչապետ Ֆրանսուա Բայրուն կարող է կորցնել խորհրդարանի վստահությունը սեպտեմբերի 8-ին։ Եթե կառավարությունը տապալվի, նախագահ Մակրոնը ստիպված կլինի կամ նշանակել նոր վարչապետ, կամ լուծարել խորհրդարանը։ Սա կարող է հանգեցնել երկրի վարկանիշի իջեցման՝ ըստ Fitch, DBRS և Scope գործակալությունների գնահատման։
Աղբյուրը՝ Reuters

