Երևանում կառուցվող Dalan Technopark-ը մոտենում է ավարտական փուլին՝ ձևավորելով միջազգային չափանիշներին համապատասխան նորարարական և տեխնոլոգիական բիզնես միջավայր։ Տեխնոպարկ էր այցելել Schneider Electric-ի տարածաշրջանային տնօրեն Լուչիան Էնառուն, որը բարձր է գնահատել նախագծում կիրառվող էներգաարդյունավետ և խելացի կառավարման լուծումները։
Dalan Technopark-ը Հայաստանում առաջին նախագծերից է, որը կառուցվում է միաժամանակ BOMA և LEED միջազգային չափանիշներին համապատասխան՝ նպատակ ունենալով մեկ հարկի տակ համախմբել տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններին և մասնագետներին։
*գովազդ

