Թեև աշխարհում հայտնի լինելով սմարթֆոններով ու հեռուստացույցներով` Samsung ընկերության ամենամեծ և կարևոր արտադրանքը հիշողության չիպերն են։
Այսօր՝ արհեստական բանականության բուռն մրցավազքում, հենց այս ոլորտում է հարավկորեական տեխնոհսկան կանգնած մարտահրավերի առաջ։
Տասնամյակներ շարունակ Սամսունգը համարվել է աշխարհի խոշորագույն DRAM չիպերի արտադրողը։ Սակայն իր մրցակից SK Hynix-ը, համագործակցելով ամերիկյան AMD-ի հետ, զարգացրել է High-Bandwidth Memory (HBM) տեսակի ավելի առաջադեմ չիպ, որն այժմ դարձել է ԱԻ ծրագրերի անփոխարինելի բաղադրիչ։
Այն պահին, երբ աշխարհը վերակառուցվում է ԱԻ-ի շուրջ, Սամսունգը կարծես ուշացել է։ Այս հատվածում ձախողումը կարող է ազդել ոչ միայն ընկերության, այլև ամբողջ Հարավային Կորեայի տնտեսական դիրքի վրա։
Աղբյուր՝ Bloomberg

