ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2025թ․ հունվար-հուլիսին պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722,253.1 մլն դրամ։ Սա 2024թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ 15․2 տոկոսով ավելի է։
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը աճել են 6․2 տոկոսով և կազմել 383,811.3 մլն դրամ։
Պաշտպանական ծախսերը գրանցել են զգալի աճ՝ 52․2 տոկոս, և հասել են 355,706.4 մլն դրամի։
Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ծախսերը կազմել են 125,123.2 մլն դրամ՝ 8․9 տոկոս աճով։
Տնտեսական ոլորտի ծախսերը նվազել են 2․3 տոկոսով և կազմել 78,941.9 մլն դրամ։
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում գրանցվել է գրեթե կրկնակի աճ՝ 99․7 տոկոս, ծախսերը կազմել են 7,236.4 մլն դրամ։
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունների ոլորտում ծախսերը նվազել են 48․5 տոկոսով և կազմել 3,049.0 մլն դրամ։
Առողջապահության ոլորտում ծախսերը աճել են 19․6 տոկոսով և կազմել 87,538.6 մլն դրամ։
Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը կազմել են 22,345.0 մլն դրամ՝ 6․7 տոկոս աճով։
Կրթության ոլորտի ծախսերը աճել են 32․8 տոկոսով և կազմել 158,779.0 մլն դրամ։
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 499,722.3 մլն դրամ՝ 3․8 տոկոս աճով։